Ես չեմ ուզի հեռախոսով խոսամ էդ թեմայով, բան էլի, ըտենց ոտքի վրա։ Չէ՛, չեմ մեկնաբանի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ համաձայնության գալու լավագույն միջոցն ուղիղ բանակցություններն են Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ առանց որևէ միջնորդի։
«Չէ՛, հեռախոսով չեմ մեկնաբանի, էսօր ճեպազրույց ենք տվել. ինչ պետք ա, ասել ենք»,- ասաց նա։
Նշենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողմ է, որ Բաքվի և Երևանի բանակցություններն անցկացվեն առանց միջնորդների։
Օկուպացված Շուշիում անցկացվող միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել՝ երկու երկրների միջև ուղիղ բանակցություններն ավելի օգտակար և պիտանի կլինեն։
«Կարծում եմ՝ մենք պետք է այսուհետ ևս շարժվենք այս ուղղությամբ, եթե, իհարկե, Հայաստանը նույնպես պատրաստ է դրան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։