Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սամվել Շահրամանյանի ստորագրությունը գործնականում առ ոչինչ է. Արցախի լուծարման հարցում դրա առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունի. քաղաքագետ

22/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը բարեհաջող կերպով Երևանում հայտնվելուց հետո և՛ արցախցիների, և՛ այլոց հետ զրույցներում հայտարարել է, որ կա՛մ Արցախի լուծարման մասին հրամանգիր չի ստորագրել, կա՛մ այդպիսի հրամանագիր ստորագրել է՝ հանգամանքների թելադրմամբ, ուստի նրա ստորագրությունը գործնականում առ ոչինչ է։ Իրականում Արցախի Հանրապետության լուծարման հարցում Շահրամանյանի ստորագրության առկայությունը կամ բացակայությունը որևէ նշանակություն չունի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Մենք նկատում ենք, որ արցախյան ամենատարբեր պաշտոնյաներ և նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ նպատակ ունեն հարատևելի դարձնելու Արցախի պետական մարմինների գոյությունը վտարանդի կարգավիճակում։

 ՀՀ անօտարելի և ինքնիշխան տարածքի մաս կազմող Արցախն այժմ գտնվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերահսկողության ներքո, բայց Արցախը չէր հայտնվի բռնազավթված վիճակում, եթե չկատարվեին այն կործանարար քայլերը, որոնց ականատես ենք եղել 1991 թվականից ի վեր, երբ ՀՀ այն ժամանակվա վարչակազմը, ի ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, խախտել է Անկախության հռչակագիրը և Արցախի ու Հայասըտանի միացման ոսրոշումը, հակասահմանադրական կերպով Արցախն օտարել են ՀՀ ինքնիշխան տարածքի հովանուց, արհեստականորեն նրան արտամղել են գորշ գոտի՝ ձևավորելու իբր Երևանից անկախ ինքնուրույն հանրապետական կառավարման մարմիններ։

Այսօր, մենք հայկական երկրորդ պետության տխրահռչակ թատրոնին ենք ականատես, և այլ բան չէր էլ կարող լինել, որովհետև Արցախը կարող է գոյություն ունենալ և անհրաժեշտ չափով պաշտպանված լինել ՀՀ տխրահռչակ ղեկավարների հանձնման գործարքներից միայն այն դեպքում, եթե Արցախը համարվեր ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանը կարծում է, որ անիմաստ է շարունակել Արցախի անկախությանը միտված քայլերը՝ հիմա էլ արդեն վտարանդի վիճակում։

«Պետք է խոստովանել, որ Արցախի անկման գործընթացը մեկնարկել է Արցախի՝ որպես առանձին պետություն ներկայացնելու կործանարար քաղաքականությամբ։

Այսօր պետք է աշխատել ազգային քաղաքական դաշտի ձևավորման ուղղությամբ, որպեսզի մի օր Հայաստանում հասարակության ցանկությամբ և թափանցիկ ընտրություններով  իշխանության գա մի վարչակարգ, որի վարած քաղաքականությունը թույլ կտա անորոշ ապագայում վերականգնել ՀՀ վերահսկողությունն իրեն սահմանադրորեն և միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանող Արցախի նկատմամբ»,- ամփոփեց Ալեքսանդր Քանանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի

Հաջորդ գրառումը

Կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում՝ Մայր Աթոռում

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵՄ-ը 500 միլիոն եվրո կներդնի, որպեսզի Հայաստանն ավելի քիչ կախված լինի Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոս

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հաջիևը Բրյուսելում մատնանշել է Ռուսաստանի հետ Հայաստանի աճող առևտուրը և ժխտել, թե Բաքուն օգտագործվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու համար

01/12/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում՝ Մայր Աթոռում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական