Հուլիսին, նոյեմբերին տեղի են ունեցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համապատասխան հանձնաժողովների հանդիպումները. հնարավոր է եղել համաձայնեցնել աշխատակարգը. 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Կա պայմանավորվածություն սահմանազատման հանձնաժողովների նոր հանդիպման մասին և, իհարկե, նույն կերպ աշխատանքներ են ընթացել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ»,- նշել է Միրզոյանը: