ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կմասնակցեն սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին. հայտնել են նախագահների գրասենյակներից։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դեռ 2 օր առաջ է հայտարարել սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին։ Նա կոչ է արել բոլորին ժամը 18։00-ին լինել Ազատության հրապարակում և Արցախի Հանրապետության անկախության տարեդարձին կանգնել 9 ամիս շրջափակման մեջ գտնող ու իր լինելության համար պայքարող արցախցիների կողքին։