Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ի ազդեցության ծիրում մնալը նշանակում է, որ վաղ թե ուշ Հայաստանը կիսվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և հենց ՌԴ-ի միջև. քաղաքագետ

05/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը չի ուզում ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ունենալ, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին թշնամի է նշանակել։ Հայաստանը չի ցանկանում Ռուսաստանին տարածաշրջանից «լարել», ուղղակի այնպես է ստացվել, որ 2007 թվականից սկսած՝ Ռուսաստանն իր տարածաշրջանային շահերը և անվտանգային ճարտարապետությունն այլ կերպ է պատկերացնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը և հեռանալ տարածաշրջանից։

«ՌԴ-ն փորձում է իր ենթակայության տակ պահել ողջ Հարավային Կովկասը, և դա այն դեպքում, երբ դրա համար չունի տարրական ռեսուրսներ՝ քաղաքական, ֆինանսական և այլն։ Դրա վկայությունն այն է, որ 2020 թվականի անշնանը Ռուսաստանն իր ձեռքով տարածաշրջան՝ Աղդամ բերեց  Թուրքիային։

Այսինքն՝ ՌԴ-ն միայնակ չի կարող տարածաշրջանում մնալ և պահել իր ազդեցությունը, բայց դա այնտեղ, կարծես թե, չեն հասկանում՝ համառորեն փորձելով ազդեցության տակ պահել ողջ տարածաշրջանը։

Իսկ տարածաշրջանում այսօրվա դրությամբ ամենաթույլ երկիրը Հայաստանն է, և ես ուզում եմ նշել, որ Հայաստանն ամենաթույլ երկիրը դարձել է ՌԴ-ի վարած քաղաքականության պատճառով. Ռուսաստանը մի քանի անգամ իր ռազմավարական դաշնակցի շահերը ոտնահարել է։ Մեզ Ռուսաստանն է թուլացրել»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Քաղաքագետի խոսքով՝ ՌԴ-ն Հայաստանին չի օգնել 2020 թվականի պատերազմի ընթացքում, չի օգնել, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք։

«Երբ այս իրողությունները դնում ենք կշեռքի նժարի վրա, հասկանում ենք, որ ՌԴ-ի ազդեցության ծիրում մնալը նշանակում է մեկ բան՝ վաղ թե ուշ Հայաստանը կիսվելու է թյուրքական աշխարհի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի միջև, այնպես, ինչպես կիսվել է Արցախը։ Արցախն արդեն կիսել են, բայց ռուսները չեն կարողանում նույնիսկ իրենց ձեռքում պահել իրենց բաժին հասածը։ Հիմա նրանք ուզում են շարունակել այս պրոցեսը և նորից Հայաստանի հաշվին մնալ տարածաշրջանում»,- նշեց մեր զրուցակիցը։

Դավիթ Ստեփանյանը շեշտեց՝ եթե Հայաստանն ընդունում է այս օրակարգը և համաձայնում, որ իրեն կիսեն Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև, պետք է շարունակի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենալ։ Բայց եթե Հայաստանը փորձում է խուսափել այս սցենարից, ապա պետք է գիտակցի, որ ընդհանրապես այլընտրանք չունի։

«Մենք այդ դաշնակցային հարաբերությունները կամաց-կամաց պետք է հասցնենք զրոյի և դաշնակցային-բարեկամական հարաբերություններ ստեղծենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ երկրների, Հնդկաստանի, Իրանի, բայց ոչ երբեք Ռուսաստանի հետ։

Եթե մենք նման քայլի դիմենք, Ռուսաստանը կարող է դիմել հակաքայլերի, բայց եթե չդիմենք, ապա լինելու է այն, ինչ արդեն ասացի, այսինքն՝ Հայաստանը ժամանակի ընթացքում կիսվելու է»,- ամփոփեց Դավիթ Ստեփանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը փորձում է փոխել վեկտորը և մտնել Արևմուտքի՝ այսինքն՝ Թուրքիայի ազդեցության գոտի. վերլուծաբան

Հաջորդ գրառումը

Հանդես ենք գալիս ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին. Զախարովա

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հանդես ենք գալիս ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի (Ակնա) երթուղիներով մարդասիրական բեռների անարգել մուտքի օգտին. Զախարովա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական