Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չնչին հավանականություն կա, որ վերջնական պայմանագիր կկնքվի մոսկովյան հարթակում. քաղաքագետ

15/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն քննարկում են Ղարաբաղի հայերի վերադարձի հարցը։ Ինչո՞ւմ  է կայանում Մոսկվայի շահագրգռությունը, որ արցախցիներն այս փուլում վերադառնան Արցախ։

-Նախ հասկանանք հետևյալը. գերտերությունները շահագրգռված չեն արցախյան հիմնախնդրի վերջնական լուծմամբ, որովհետև սա այն հիմնական և ամենակարևոր կետն է տարածաշրջանում, որով հնարավոր է ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի վրա։

Սա կապված է  հատկապես Ադրբեջանի ստրատեգիական նշանակության հետ։ Սրա մասին դեռևս Զբիգնև Բժեզինսկին իր «Շախմատային մեծ տախտակ» գրքում նշել է, որ Ադրբեջանը դեպի կասպիական նավթ տանող հարստության խցանն է, և ով տիրի այդ խցանին, կտրի ամբողջ Հարավային Կովկասին և կասպիական հարստությանը։

Ահա սա հաշվի առնելով՝ մենք պետք է հասկանանք, որ արցախյան հիմնախնդիրն այն մահակն է, որով գերտերությունները շարունակելու են տարածաշրջանը պահել իրենց ազդեցության ներքո։ Մեր տարածաշրջանն, առանձին վերցրած, որևէ գերտերության հետաքրքիր չէ. այն հետաքրքիր է իր ամբողջականության մեջ, որովհետև այս ամբողջականությունն է հնարավորություն տալու ինքնաբավ կերպով վերահսկել ամբողջ տարածաշրջանը։ Սրանով պայմանավորված՝ այս հիմնախնդիրը չի կարող վերջնական լուծում ունենալ։

Այս փուլում մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից շահագրգռվածություն, որը կախված է իր ազդեցությունը տարածաշրջանում պահելուն միտված քայլերից՝ մասնավորապես խաղաղապահ առաքելությունն Արցախի Հանրապետության աշխարհագրական տարածքում պահելու համար։ Դրանով ՌԴ-ի ազդեցությունն կշարունակի գերակա լինել, իսկ եթե Արցախի տարածքում չկան հայեր, ապա ՌԴ գործուն միջամտության մեխանիզմը տապալվում է, եթե հաշվի առնենք, որ սրա միակ այլընտրանքն այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ստեղծումն է, որը կդրվեր ՌԴ դաշնային անվտանգության ծառայության ուժերի հսկողության ներքո։

Բայց սրան էլ իր հերթին դեմ  է Հայաստանը, և սա վստահաբար չի բխում ՀՀ սուվերեն շահերից, որովհետև Հայաստանի տարածքում է, որ Ռուսաստանն ամրապնդելու է իր ազդեցությունը և փորձելու է զուտ ՀՀ տարածքի ու շահերի հաշվին ազդեցություն գործադրել նաև Ադրբեջանի վրա և վերջինիս պահել իր ազդեցության դաշտում։  Սակայն սա ևս երկարատև հեռանկարում չի կարող կենսունակ լինել ,և սա ընդամենը ժամանակավոր լուծում է ՌԴ-ի համար։

Իսկ ահա երկարատև հեռանկարում պետք է Արցախի չլուծված հիմնախնդիր։ Արցախի չլուծված հիմնախնդիրն էլ կենսունակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Արցախում կբնակվեն հայեր, և կոնֆլիկտն անընդհատ նոր երանգներ կստանա։  Իսկ եթե Արցախում հայեր չեն բնակվում, ապա կոնֆլիկտը դառնում է ֆիկցիա։

-Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ռուսական կողմը վերաբնակեցման մասին հայտարարություն անում  Արցախի հայաթափումից հինգ ամիս անց միայն, այն դեպքում, երբ ռուս խաղաղապահները որևէ կերպ չմիջամտեցին լայնածավալ ռազմական գործողություններին։

-Իմ խորին համոզմամբ՝ այստեղ մի քանի հանգամանք կա։ Մեկն այն է, որ նախապես ծրագրված սցենարը հնարավոր չի եղել ամբողջությամբ իրագործել։ Ենթադրաբար ՌԴ-ի հաշվարակներն այլ են եղել, սակայն ստացվել է բոլորովին այլ բան։ Մենք հիշում ենք, որ ՌԴ-ի կողմից վերջերս խոսվում էր այն մասին, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է այսպես կոչված կոմունիկացիաների ամբողջական բացում, որոնք լինելու են ՌԴ դաշնային անվտանգության ծառայության հսկողության ներքո։ Սա խոսում է այն մասին, որ սա կարճաժամկետ ազդեցություն ունենալու՝ թերևս վերջին հնարավորություններից մեկն էր Ռուսաստանի համար։  

Հաշվի առնենք նաև Իրանի գործոնը. այդ պետությունը ևս շահագրգռված չէ միջանցքի գոյությամբ, ինչով էլ պայմանավորված՝ գոնե այս մասով Հայաստանը մանևրելու հնարավորություն ունի։

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի համար թերևս լավագույն լուծումը մնում է Արցախում որոշ թվաքանակով արցախահայերի վերաբնակցմամբ իր համար երաշխիքների ապահովվումը՝ որոշակի ժամկետով ռազմական ներկայություն ունենալ Արցախում։ Բայց սա, մեծ հաշվով, հնարավոր չի լինի իրագործել կամ առնվազն ծառայելու է Ադրբեջանի շահերին, որովհետև այդ երկիրն իր հերթին շահագրգռված է, որ շատ փոքրաթիվ հայ ազգաբնակչություն հաստատվի Արցախի տարածքում՝ Ադրբեջանի՝ հետագայում խուսափելու էթնիկ զտումներ իրականացնող պետության կարգավիճակից։

-Իրատեսական համարո՞ւմ եք, որ Մոսկվայի՝ Բաքվի հետ պայմանավորվածությունների արդյունքում ռուս խաղաղապահները 2025 թվականից հետո ևս շարունակեն մնալ Արցախում։

– Ռուսաստանի այս պլանը և Ադրբեջանի՝ հոգու խորքում ունեցած ցանկությունը՝փոքրաթիվ հայկական բնակչության ապահովել Արցախի տարածքում, իրատեսական չէ, ինչը նաև քիչ հավանական է դարձնում ռուսական խաղաղապահ ուժերի՝ Արցախում գտնվելու ժամկետի երկարաձգման հեռանկարը։ Իհարկե, ոչինչ բացառել հնարավոր չէ, և միայն ժամանակը ցույց կտա, թե սցենարային զարգացումներից որը իրականություն կդառնա և հողի վրա կիրականանա։

Ամեն դեպքում, դժվար է պատկերացնել, որ էթնիկ զտման ենթարկված Արցախի մեր հայրենակիցներն առանց  ապահով երաշխիքների կհամաձայնեն վերադառնալ Արցախ։

– Մոսկվան այս անգամ արդեն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի մակարդակով կրկին առաջարկել է՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար տրամադրել մոսկովյան հարթակը։ ՌԴ-ի այս հավակնությունը կարո՞ղ է կյանքի կոչվել, թե Արևմուտքը կանի ամեն հնարավոր բան՝ կանխելու նման զարգացումները։

-Կարծում եմ, որ եթե նույնիսկ հանդիպում կայանա, շատ չնչին հավանականություն կա, որ վերջնական պայմանագիր կկնքվի մոսկովյան հարթակում՝ առավել ևս, եթե հաշվի առնենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այս պահին նրանց նպատակն է հնարավորինս օգտագործել արևմտյան հարթակները, որոնք տալիս են մանևրելու հնարավորություն։ Նույնը չի կարելի ասել մոսկովյան հարթակների մասին, որտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում կատարվել են միակողմանի։ ՌԴ-ն, որպես երաշխավոր պետություն, ի վիճակի չի եղել կամ չի ցանկացել հակառակ կողմին պարտադրել՝ կատարելու ստանձնած պարտավորությունները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է

Հաջորդ գրառումը

Վարչապետին հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է վերադարձնել ութ ադրբեջանական գյուղ. Ադրբեջանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի` բանադրանք. Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

Վարչապետին հիշեցնենք, որ Հայաստանը պարտավորված է վերադարձնել ութ ադրբեջանական գյուղ. Ադրբեջանի ԱԳՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025

Հայաստան ժամանած ադրբեջանցի փորձագետների խմբում է նաև Արցախի շրջափկամանը մասնակցած «էկոակտիվիստ» ոմն Դիլարա Էֆենդիևան։ Գրում է  Civilnet-ը։ Fip.am-ը գրում է, որ Էֆենդիևան «Փաստերի ստուգման...

ԿարդալDetails

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական