Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի կարելի լայնասաղարթ, փոշեկլանող և չորադիմացկուն ծառերը փոխարինել սակուրաներով, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցման պայմաններում օնկոլոգիայի ինստիտուտը ահռելի թվով բուժառուներ ունի. Քրիստինա Վարդանյան

25/03/2023
- Հասարակություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում կան ծառեր, որոնք, ինչպես յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ապրել են իրենց կյանքը, և կասկածից վեր է, որ պետք է դրանց փոխարինման ծրագիր իրականացվի։ Սակայն այս օրերին ընտրված մեթոդաբանությունն անընդունելի է. կոնկրետ Կասկադի տարածքում կտրված թեղիները երիտասարդ ծառեր էին, որոնք հատման բացարձակապես որևէ ցուցում չունեին, Azg.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում լայն թափով ծառահատումներ իրականացնելու և փոխարենը սակուրաներ տնկելու գործընթացին։

Նրա խոսքով՝ նշված տարածքում, բացի թեղիներից, կային հացենիներ և թխկիներ, ինչպես նաև շատ այլ ծառատեսակներ։

«Երբ միջազգային փորձագետի հետ քայլում էինք Կասկադի տարածքով և փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ են ծառերի վրա ծառահատման տոմսեր փակցված, ո՞ւմ կողմից է նման որոշում կայացվել, չստացանք մեզ բավարարող պատասխան։

Երևանի քաղաքապետից խնդրել եմ բոլոր այն իրավական և գիտական հիմքերը, որոնց հիման վրա իրականացնում են այս ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը։

Քրիստինա Վարդանյանի համոզմամբ՝ չի կարելի արտասահմանից բերել մի ծառատեսակ, որը գրանցված չէ Երևան քաղաքի պետական ռեեստրում, Բուսաբանության ինստիտուտում գիտական հետազոտություններ չի անցել և տնկել մայրաքաղաքի փողոցներում. սա, ըստ ավագանու անդամի, նաև իրավական կոպտագույն խախտում է։

«Երբ ես սեփական բակումս եմ սակուրա աճեցնում, դա մի խնդիր է, բայց երբ Երևանի փողոցներում եմ այդ ծառատեսակը տնկում՝ չունենալով լիազոր պետական մարմնի թույլտվություն, փորձագիտական եզրակացություններ, դա բոլորովին այլ խնդիր է։

Երևանի համար արտակարգ հարմար են հացենիները, և եթե պետք է ծառերի փոփոխման ծրագիր իրականացվի, ապա՝ առնվազն նմանատիպ հատկանիշներով ծառատեսակներով։ Այսինքն՝ չի կարելի կտրել լայնասաղարթ, փոշեկլանող, չորադիմացկուն և քիչ պահանջներ ներկայացնող ծառատեսակները՝ փոխարենը տնկելով պարտեզային սակուրա, որը սաղարթ չունի։

Երևանում ամենակարևոր խնդիրը մարդկանց ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելն է. այդ ճառագայթները չարորակ նոյագոյացությունների պատճառ կարող են հանդիսանալ։ Բերել և նոր ծառատեսակով փորձարկումներ անել բոլորովին տեղին չէ, երբ մեր օնկոլոգիայի ինստիտուտը ահավոր մեծ թվով բուժառուներ ունի»,- ասաց Երևանի ավագանու անդամը։
Մեր զրուցակցի խոսքով՝ սակուրաները բավական պահանջկոտ ծառատեսակներ են՝ հողի, խոնավությաննկատմամբ, բավական հաճախ են հիվանդանում լվիճներով, սնկերով և այլն։

«Սակուրաները չեն լուծում իրենց առջև դրված խնդիրը, իսկ քաղաքում ծառերը տնկվում են որոշակի էկոծառայություններ մատուցելու համար։ Կանաչապատումը գործիք է, որն առողջության մասին է, գեղեցկության մասին չէ։

Եթե քաղաքային իշխանություններին դուր է գալիս սակուրան, թող իրենց բակում տնկեն և ուրախանան»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։

Վերջում մեր զրուցակիցը նշեց, որ Երևանի քաղաքապետարանում ավելի վաղ խորհրդակցություն (և ոչ գիտաժողով, ինչպես ներկայացրել են քաղաքային իշխանությունները) է կազմակերպվել,  որտեղ մի քանի գիտնականներ իրենց անձնական, բայց ոչ ինստիտուցիոնալ կարծիքն են հայտնել սակուրաների վերաբերյալ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը արտասահմանցի լրագրողներին ներկայացրել է ադրբեջանական հանցավոր արարքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արման Թաթոյանը արտասահմանցի լրագրողներին ներկայացրել է ադրբեջանական հանցավոր արարքները

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական