Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը պատվեր է կատարում. նա առ ոչինչ է, որ որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ին ձեռնոց նետած և այդ դաշինքի հետ պատերազմող Ռուսաստանի վերաբերյալ. Հայկ Նահապետյան

11/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չեն արել, և  այժմ Հայաստան-Ռուսաստան պատմական հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ ՀՀ իշխանությունների կողմից սխալներ իսկապես չե՞ն եղել։

-Լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանն իր գնահատականը համեմատի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարություններին։ Մասնավորապես, վերցնենք վերջին՝ ապրիլի 5-ի ռուսաստանյան պաշտոնական արձագանքը։ Այն խիստ դրակա՞ն աշխատանքի, թե խիստ մտահոգությունների և վատ կանախատեսումների մասին էր։

-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հույս կա՝ տեսանելի ապագայում պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան անձամբ քննարկելու  հայ-ռուսական հարաբերությունների առկա ընթացքը։ Հողի վրա ի՞նչ կարող է դա տալ կողմերին։

-Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը շատ կարճ հատված է պաշտոնապես ներկայացնում։ Ռուսաստանն իր ներկան և ապագան պլանավորում է տասնամյակներով և հրաշալի հասկանում է, որ այս պահին Հայաստանի կողմից իրեն նետվող մարտահրավերները խիստ անցողիկ են։ Այսքան կանխամտածված կամ չկանխամտածված սխալեներից հետո ՌԴ-ն փորձում է փրկել ՀՀ նախկին իշխանությունների ժամանակ եղած հարաբերությունները։ ՌԴ ղեկավարության որոշումներն ու գործողությունները գնահատելու համար պետք է նայել մեծ ժամանակի և տարածության մեջ։ Իսկ ժամանակի և տարածության մեջ ՌԴ-ն հրաշալի գիտի հայ ժողովրդին և նրա ավանդը՝ սկսած ցարական Ռուսաստանից մինչև խորհրդային տարիներ։

Իրականում Նիկոլ Փաշինյանը պատվեր է կատարում. նա միայնակ առ ոչինչ է, որ որոշումներ կայացնի ՆԱՏՕ-ին ձեռնոց նետած և Ուկրաինայի տարածքում այդ դաշինքի հետ պատերազմող Ռուսաստանի վերաբերյալ։

Ինչ վերաբերում է երկկողմ հնարավոր հանդիպմանը, ապա կարելի է ենթադրել, որ Պուտին-Փաշինյան հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մոտ մեկ ամսից՝ մայիսի 9-ին կամ Պուտինի երդմնակալության օրը։ Միգուցե այդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ինչ-որ բաներ անձնապես բացատրեն։ Թեև կարծում եմ՝ նա ամեն ինչ հրաշալի հասկանում է։ Ճիշտ է, նա շատ թերություններ ունի, բայց իրավիճակը գնահատում է այնպես, ինչպես կա։
Եվ ամենակարևորը՝ հետխորհրդային բոլոր հանրապետություններն Արևմուտքին պետք են միայն մեկ բանի համար՝ շահագործվելու, հանքերն ամբողջությամբ Արևմուտքին հանձնելու, տնտեսությունը և էներգետիկ ինքնիշխանությունը ոչնչացնելու համար։ Խնդիրը հետևյալն է. մեր երկրները պետք է պատերազմեն ՌԴ-ի դեմ։ Ահավասիկ, դրա առաջին զանգը հնչեցվեց  2022-ին, երբ Ռուսաստանը կանխարգելիչ հարված հասցրեց Ուկրաինային։

ՌԴ ղեկավարությունը սա հրաշալի հասկանում է և փորձում է կայունություն պահովվել, որպեսզի պատերազմ չլինի։ ՌԴ-ի համար թիվ մեկ խնդիրն այն է, որ հետխորհրդային որևէ երկրում չպետք է պատերազմ լինի, որովհետև պատերազմը ՌԴ-ի համար ամենաանցանկալի սցենարն է։

Հայաստանը, Ադրբեջանը, Միջինասիական հանրապետությունները զոհասեղանին են դրված։ Ռուսաստանն իր հերթին փորձում է կայունություն ապահովել։ Կոնկրետ Հայաստանի մասով ՌԴ-ն գիտի՝ այստեղ այն մարդիկ են ապրում, որոնց պապերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իրենց կյանքն են զոհաբերել ընդհանուր հայրենիքի համար։

-Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանն այսօր նաև հայտարարեց, որ եթե Հայաստանն անվտանգային ոլորտում խնդիր ունի, ՀԱՊԿ-ը պետք է գա, մեր կողքին կանգնի և մեզ հետ համատեղ այդ խնդիրը լուծի։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի կեցվածքը։

-Սա կառավարման գիտելիքներից և կառավարումից զուրկ մարդու խոսակցություն է։ ՀԱՊԿ-ը չի կարող կանգնել Հայաստանի կողքին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, մեկ ընդհանուր ընտանիքի անդամ։ Հայաստանը պետություն է՝ իր սուբյեկայնությամբ, իսկ պետությունը, որպես սուբյեկտ, չի կարող նույնականացվել ռազմաքաղաքական դաշինքի հետ։ ՀԱՊԿ-ը հենց ռազմաքաղաքական դաշինք է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը պետք է գա, Հայաստանի կողքին կանգնի, սխալ է թույլ տալիս։

Նույն՝ մոլորեցնող տրամաբանությամբ Փաշինյանը նույնականացնում է հայրենիքը և պետությունը։ Պետությունը պետական ինստիտուտների գործունեություն է, իսկ հայրենիքն այն բնօրրան է, որտեղ մեր էթնոմշակութային տեսակն է կայացել, և դրա սահմաններն այն չեն, որտեղ այսօր ապրում ենք։ Կապ չունի, որ հիմա հայրենիքի մի մասը նվաճվել և օտարվել է։

-Պարո՛ն Նահապետյան, ՌԴ արտգործննախարարության պաշտոբական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին այսօր հայտարարել է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասի համար իրեն դրսևորել է որպես արդյունավետ միջնորդ։ Կիսո՞ւմ եք այս կարծիքը։

– Պետք է հասկանալ, թե Ռուսաստանն այս տարածաշրջանից ինչ ակնկալիքներ ունի։ Երբ մենք դա հասկանանք, կհասկանանք՝ որն է ՌԴ-ի, որը՝ նրա թշնամիների նպատակը։ Ռուսաստանը վերականգնում է ինքնիշխանությունը՝ ռազմական, տնտեսական և այլն։ Դա բնութագրվում է, օրինակ, դոլարի գերիշխանությունից դուրս գալով։

Իսկ ահա Փաշինյանին Հայաստանում իշխանության են բերել, որպեսզի Հայաստանը երբևիցե չմիանա Ռուսաստանի այդ պայքարին, ավելին՝ խոչընդոտ և խանգարող ուժ լինի։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ներքին Խնձորեսկում հովիվը հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում, 2 կողմերից հրաձգություն է տեղի ունեցել․ ԱԱԾ

Հաջորդ գրառումը

Մարաղայի կոտորածի անպատժելիությունը սնել է ադրբեջանական հայատյացության համակարգը՝ հանգեցնելով ամբողջական ցեղասպանության. Արցախ Միություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է մյուս քահանաների մուտքը եկեղեցի

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Մարաղայի կոտորածի անպատժելիությունը սնել է ադրբեջանական հայատյացության համակարգը՝ հանգեցնելով ամբողջական ցեղասպանության. Արցախ Միություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական