Էջմիածնում այս պահին ընթանում է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։
Քիչ առաջ Վեհարան են ժամանել երեք նախկին նախագահների մեքենաները։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հանդիպմանը քննարկվելու են երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերները, ապագան, իսկ հանդիպման ավարտին նրանք հանդես են գալու համատեղ հայտարարությամբ։