Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հերթական նիստը տեղի կունենա Մոսկվայում, օգոստոսի 30-ին. հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ հայկական հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական հանձնաժողովը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝,երկու երկրների սահմանին։