Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային մարդասիարական իրավունքը ԼՂ-ում պարտվեց. Ալեն Սիմոնյան

25/02/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կուզենայի՝ ի դեմս ձեզ՝ շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, որոնք այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում դատապարտել են Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը. ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով նիստի հյուրերին:

«Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիարական իրավունքը ԼՂ-ում պարտվեց»,- նշեց նա:

Հայաստանն այժմ, ըստ Ալեն Սիմոնյանի, նոր էջ է բացել պատմության մեջ, ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է Եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում, հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու, հզորացնելու քաղաքականությունը:

«Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է: Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ դրանք դժվար կլինեն:

Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ մենք մեծապես կարևորում ենք հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել»,- ասաց ՀՀ ԱԺ խոսնակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը Ռուսաստանի կողքին է ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով քվեարկության ժամանակ. BBC News

Հաջորդ գրառումը

Ջերմուկին է վերադարձվել 1,5 հա հողամաս

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Ջերմուկին է վերադարձվել 1,5 հա հողամաս

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին

18/06/2025

Իսրայելական ավազակությունից և պետական ​​ահաբեկչությունից պաշտպանված լինելու Իրանի իրավունքը լիովին բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված։ Դրա մասին հայտարարել է...

ԿարդալDetails

Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի

18/06/2025

Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին

18/06/2025

ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարել. Էդմոն Մարուքյան

18/06/2025

Ամեն անգամ մտածում ենք, որ ՔՊ-ն ավելի ցածր արարք չի կարող անել, բայց կարող են միշտ անել այնպես, որ զարմանանք. Արթուր Վանեցյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական