Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճանապարհների բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև շատ օգտակար է. Ադրբեջանի, Թուրքիայի համար էլ է օգտակար. Փաշինյան

08/09/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այն ճանապարհը, որը պետք է բացվի, ուղիղ ու պատասխանատու կերպով հայտնում եմ, որ Հայաստանի ու Սյունիքի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում․ ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի կայունության և անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ Այլ բան, որ Ադրբեջանի խոսույթի մեջ մտնում են արտահայտություներ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Օրինակ՝ խոսում են միջանցքի մասին։ Ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու։ Բայց մենք ճանապարհ տալու ենք, ճանապարհ բացելու ենք, և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի։

Ճանապարհների բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև օգտակար է։ Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիայի համար էլ։

Բայց Ադրբեջանն ուզում է, որ այդ կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ։ Այ դա սպառնալիք է, երբ ճանապարհները բացվեն, Ադրբեջանը կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենա, իսկ Հայաստանը չունենա։

Տարածաշրջանային կոմունիսկացիաների բացում ասելով՝ նշանակում է մեր պատկերացմամբ, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ։ Նաև ավտոմոբիլային կապ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ»,- Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա սպառնալիք Ադրբեջանի կողմից տեսնում է սահմազատման ու սահմանագծման գործընթացի հետ կապված։

«Միջազգային հարթակներում Ադրբեջանը հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, բնականաբար, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան»,- ասել է Փաշինյանը։

Նա խոսել է սահմանագծման ու սահմանազատման բարդություններից. «Տարբեր կարծիքներ կան, թե սահմանզատումն ու սահմանազատումը որ թվականի քարտեզների հիման վրա պետք է լինի, իսկ մենք ասում ենք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Քարտեզը նկար է, որում արտահայտված են իրավական ուժ ունեցող որոշումները։ Մենք հիմա կարող ենք հավաքվել, մի քարտեզ նկարել։ Այդ քարտեզն ինչքանո՞վ ունի իրավական ուժ, դա է կարևորը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը կորցրել է Արցախի անկախությունը ճանաչելու առնվազն երկու հնարավորություն

Հաջորդ գրառումը

Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնել փորձող երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է. Oragir.news

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնել փորձող երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է. Oragir.news

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական