Արցախի Անկախության օրվա առթիվ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հեռացնել Փաշինյանին, երբ նա, այսպես ասած, գնալ չի ուզում, արձագանքել է․ «Հռետորական հարցեր եք տալիս․ ինքը չի ուզում, մենք ուզում ենք»։
Երրորդ նախագահը խոսել է նաեւ Արցախի հայության վճռականությունից ու հայտարարել, թե Փաշինյանի իշխանությանը քիչ է մնացել։
Կասկածի տակ չդնելով Սերժ Սարգսյանի ինքնավստահությունը՝ հուսանք, որ պարոն նախագահը չի կրկնի 2018-ի տխրահռչակ նախադասությունը․ «Նիկոլը ճիշտ է, ես՝ սխալ»։ Սարգսյանն ասել է նաեւ, որ «բեկում լինելու է»։
Այսօրվա հանրահավաքից ու հնչած տեքստերից, ինչպես նաեւ՝ թե՛ Արցախում, թե՛ տարածաշրջանում կատարվող գործընթացներից դա որոշակիորեն նշմարելի է։
Ինչեւէ, սպասենք դեպքերի զարգացմանն ու հուսանք, որ հայկական երկրորդ հանրապետությունը բոլորիս օժանդակությամբ կթերթի դժվարությունների նաեւ այս էջը։
Սեւակ Վարդումյան