Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հուլիսի 29-ին «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անելու

Հուլիսի 29-ին` 19։30-ին, նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

«Դիմադրություն շարժումը շարունակվում է։ Այս պահին կատարվում են աշխատանքներ, պլանավորվում են առաջիկա անելիքներն ու գործողությունները։

Այս ուրբաթ՝ հուլիսի 29-ին, 19։30-ին կներկայացնենք ընթացիկ աշխատանքների մասին զեկույց, կխոսենք նաև առաջիկա անելիքների մասին։

Պայքարը շարունակվում է, հոգնել չկա, նահանջել չկա, Նիկոլը պետք է հեռանա»,- տեղեկանում ենք «Դիմադրություն» շարժման հաղորդագրությունից։