Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ նախկին իշխանությունները հանրության մեջ տարածել են «ոչմիթիզականության» գաղափարը, բայց տակից իրականում բանակցել՝ 7 շրջաններն ինչպես տան. Պապոյան

19/09/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ։ Պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախը թշնամուն բարեհաջող հանձնելուց, այդ «բեռից» ազատվելուց հետո ի՞նչ ունի ինքն արցախցիներին ասելու։

«Այդ անձի՝ ԼՂ նախագահ դառնալուց հետո է դա տեղի ունեցել, և դա մի պրոցես է, երբ նվազագույնը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլև քիչ էր մնում՝ թռչկոտեին ուրախությունից։ Նրանք ելույթի տեքստեր էին հրապարակում, տարբեր տեսակի ուրախությամբ ասուլիսներ տալիս այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ուենցել ԼՂ-ում, երբ տեղի է ունեցել պալատական հեղաշրջումը»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞վ ճանաչեց ի վերջո Արցախն Ադրբեջանի կազմում, Պապոյանը շարունակեց նույն ոճով պատասխանել՝ ՀՀ նախկին իշխանությունները հաջողությամբ լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները, իսկ դրանից հետո էլ գործող իշխանությունների վրա ճնշում էին գործադրում՝ ինչու ամեն ինչ չեն անում, որպեսզի արցախահայությունը հնարավորինս արագ լքի Արցախը։

«Ինչ է այստեղ ունենային մի քանի հազար ավել ցուցարար»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ առավել ազնիվ կլինի խոստովանել, որ իրենք իշխանության եկել են Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, և այդ մասին խոստովանել է անգամ Նիկոլ Փաշինյանը,Պապոյանը պատասխանեց.

«Ոչ միայն այդպիսի բան չկա։ Այո՛, ցավոք սրտի բանակցությունները նախկին նախագահների կողմից տասնամյակներ շարունակ ընդամենն այն մասին են եղել , թե երբ և ոնց հանձնել Լեռնային Ղարաբաղը։ Նախկին իշխանությունները բանակցել են ԼՂ հանձնելու շուրջ և վարձել են տարբեր տեսակի պալատական լրագրողների և գիտնականների, որոնք հանրության մեջ տարածել են «ոչմիթիզականության» գաղափարը, բայց տակից իրականում բանակցվել է՝ 7 շրջաններն ինչպես տան։

Մեր խնդիրն այն է, որ շարժվենք ռեալ պոլիտիկով, շարժվենք Հայաստանի 29 743 ք/կմ տարածքի ամրապնդումը, մեր երկրի պետական սահմանների ամրապնդումը լուծելով»։

Լրագրողների հաջոդ դիտարկմանը, որ իր թիմակիցներ Ալեն Պողոսյանն ու Սուրեն Պապիկյանը ոչ վաղ անցյալում Աղդամը համարում էին իրենց հայրենիքը, հիմա ինքն ուրա՞խ է, որ այդ հայրենիքն իրենք իսկ ճանաչել են Ադրբեջանի կազմում, Պապոյանը պատասխանեց.

«Մենք ուրախ կլինենք այն ժամանակ, երբ Հայաստանը կունենա սահմանազատված և սահմանագծված սահմաններ, կկնքի խաղաղության պայմանագիր, կբացվեն սահմանները՝ Հայաստանի  չորսբոլորը, կստեղծվեն տնտեսական նոր հնարավորություններ, և մեր ժողովրդի համար բարեկեցության և բարգավաճման նոր շրջան կբացվի։ Այս տեսանկյունից մեր կառավարության առաջարկած քաղաքականությունը դրան է միտված»,- ամփոփեց Գևորգ Պապոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նարեկ Մալյանը դատարանի սահմանած մեկամյա պատիժն ամբողջությամբ կրեց և ազատ արձակվեց

Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը շարունակվեց նաև Արցախում. արցախցիներն այցելել են Եռաբլուր

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունը շարունակվեց նաև Արցախում. արցախցիներն այցելել են Եռաբլուր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական