Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ գլխավոր հյուպատոսություն Թավրիզում

Գրիգոր Առաքելյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
60
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցնող տարվա ավարտին Երեւան այցելած ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը հայտարարեց Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու շուրջ կողմերի միջեւ  ձեռք  բերված  պայմանավորվածության  մասին:
Իրանի խոշորագույն քաղաքներից մեկում հայկական հյուպատոսական հիմնարկի  գործունեության մեկնարկի մասին լուրը հայտնելուց հետո, Իրանի արտգործնախարարը 2023 թ. դեկտեմբերի 27-ին Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  նաեւ անդրադարձավ   Հայաստանի՝ որպես Իրանի միակ քրիստոնեադավան հարեւան երկրի  հետ հարաբերությունները խորացնելու  անհրաժեշտությանն ու խոսեց Երեւանից ողջ աշխարհի  քրիստոնյաների ամանորը շնորհավորելու ընձեռված հնարավորության մասին: 

Իրանի Արեւելյան Ատրպատականի Թավրիզ քաղաքում հայկական հյուպատոսություն հիմնելու մասին որոշումն Իրանում  ընդունվել է դեռեւս  2008 թվականի դեկտեմբերին՝ ԻԻՀ կառավարության նիստի ժամանակ, որի համար հիմք է ծառայել ԻԻՀ արտաքին գործերի նախարարության առաջարկությունը՝ իբրեւ պայման նշելով փոխադարձության սկզբունքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ճակատագրական օրերին հայկական Կապան քաղաքում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որով հիմնավորվում է փոխադարձաբար Թավրիզ քաղաքում հայկական հյուպատոսական հիմնարկի գործունեությունը:

Թավրիզում հայկական հյուպատոսության բացումը նաեւ հիմնավորվում է այդ քաղաքի աշխարհաքաղաքական առանձնահատկություններով, որից ելնելով էլ Թավրիզը պատմականորեն համարվել է օտարերկրյա դիվանագետների գործունեության համար բացառիկ միջավայր: Իրանում ընթացող բոլոր քաղաքական իրադարձությունների կիզակետը թե՛ անցյալում եւ թե՛ այսօր եղել եւ մնում է Թավրիզ քաղաքը:

Ի դեպ, Թավրիզում ՀՀ հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից բացի, հնարավոր կլինի նաեւ քննարկման նյութ դարձնել ՀՀ հարակից այլ շրջանների, այդ թվում՝  ԻԻՀ Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգների հայկական հյուպատոսության սպասարկման տարածքի մեջ ներառելու հնարավորությունը:

Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն ընդամենը երկու հյուպատոսական հիմնարկներ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները, որոնք 44-օրյա պատերազմի օրերին հակահայ մթնոլորտի շիկացման հարցում մեծ դերակատարում ունեցան:

Թավրիզում գործող 11 հյուպատոսություններից առաջինը հիմնադրվել է 1837 թվականին՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Թավրիզում հյուպատոսություններ են ունեցել նաեւ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Օսմանյան Թուրքիան, Ջենովան, Վենետիկի Հանրապետությունը եւ Իրաքը: Հետաքրքրականն այն է, որ նույն ժամանակահատվածում մայրաքաղաք Թեհրանը հյուրընկալել է ընդամենը յոթ դիվանագիտական ներկայացուցչությունների:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո Հայաստանը նույնպես հյուպատոսություն է ունեցել Թավրիզում, սակայն ԽՍՀՄ կազմավորումից հետո այն լուծարվել է: Ուրախ ենք արձանագրելու այն փաստը, որ արքայազնանիստ քաղաքի համբավ ունեցող Թավրիզում հայկական հյուպատոսական հիմնարկի վերագործարկումը, ԻԻՀ ԱԳ նախարարի հայտարարության համաձայն, տեղի կունենա առաջիկա օրերին:   

Թավրիզում Հայկական հյուպատոսական հիմնարկի բացման մասին լուրը չէր կարող    իրարանցում չառաջացնել մեկ ազգի կերպարով հանդես եկող  թուրք-ազերիների մոտ: Այդ լուրը շրջանառվելուց անմիջապես հետո Ադրբեջանի  «GՖney Azerbaycan – Haber Ajans» լրատվական գործակալության ինստագրամյան էջում հայտնվեց հետեւյալ գրառումը. «Թավրիզում Հայաստանի հյուպատոսության հիմնադրումը Հարավային Ադրբեջանի  35 միլիոն  թուրքերին ուղղված  Իրանի ֆաշիստական վարչախմբի  հեգնանքն էր»: 

Թուրքական մամուլը նույնպես անդրադարձել է Թավրիզում հայկական հյուպատոսության հիմնադրմանն ու այն գնահատել որպես Կովկասում լարվածության թուլացմանը միտված  ջանքերի  չեզոքացում: 

Թուրքիայի նախագահ Էրդողանի ու նրա ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ջերմեռանդ պաշտպան «Yeni  afak»   թերթը ազերիներով բնակեցված Թավրիզ քաղաքում հայկական հյուպատոսության հիմնադրման մասին լուրը   համարել է ցնցող եւ  թյուրքական աշխարհին նետված  մարտահրավեր: 

Թուրքական «haber 7»  կայքն էլ նշել է. «Հնարավոր չէ քողարկել  այն իրողությունը, որ Իրանի կառավարությունը Զանգեզուրյան միջանցքի գործարկմանը դիմակայելուն զուգընթաց, Ադրբեջանի Հանրապետությանը սահմանակից ազերիաբնակ տարածքում  ընդլայնում է իր   դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ»: 

Բնականաբար,  մեր թշնամիների դժգոհությունը հարուցող  Հայաստանի որեւէ ձեռնարկում  արժանի է դրվատանքի: Եվ անշուշտ, մեր որոշ դրացիների մոտ տագնապ առաջացրած Թավրիզում Հայաստանի հյուպատոսական հիմնարկի բացումը դրվատանքի արժանի ձեռնարկումների շարքին կարելի է դասել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր միակ հենարանը՝ Հայոց բանակը՝ սահմանադրության, հռչակագրի, բոլորիս պահապանը

Հաջորդ գրառումը

Զենքերն ինքնակամ հանձնելը մոտեցում չէ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Զենքերն ինքնակամ հանձնելը մոտեցում չէ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական