Կիրակի, 26 Հուլիս, 2026

Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի. Մակրոն

Խստիվ դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը. X սոցցանցի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և վերսկսվեն քննարկումները բնակիչների իրավունքների և անվտանգության շուրջ։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է նա։