ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։
«Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրից դուրս գալու մասին հայտարարություններ չեն եղել, և այդ կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ստացվել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է նա։
Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է․ «Պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները լուծելու միջոցը»։
«Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը մի փոքր սահմանափակվել։ Մենք դրա մասին որոշումներ չենք քննարկում»,- ասել է Սիդորովը։
«Խոսակցություններն այն մասին, որ ՀԱՊԿ-ն կորցրել է հետաքրքրությունն Անդրկովկասի տարածաշրջանի հանդեպ, չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Միավորված շտաբի պետը։