Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրաքվեի մասնակիցների՝ անհրաժեշտ ահռելի թիվն այս իշխանությունը չի կարողանա ապահովել

06/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրությունը փոփոխության կարիք ունի։ Վերջերս այս ամենի մասին   արդարադատության նախարարությունում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը.«Տարածաշրջանի ու աշխարհի փոփոխությունները անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան», ասել էր Փաշինյանը։ Ըստ նրա՝ ընդունելիք նոր Սահմանադրությամբ Հայաստանը ավելի մրցունակ եւ կենսունակ կդառնա աշխարհաքաղաքական նոր պայմաններում։

Անուամենայնիվ՝ Փաշինյանն իր խոսքում այլ փակագծեր չի բացում,ուստի հիմնվելով թուրք-ադրբեջանական թելադրանքով երկիրը կառավարելու նրա փորձերին՝ շատ բաներ  արդեն կարելի է հետեւեցնել։ Նոր Սահմանադրությունը ենթադրում է նոր օրենքների ընդունում, Անկախության հռչակագրի մերժում, որով ամրագրված է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողություններ կատարելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավական պաշպանությունը։ Սահմանադրության հնարավոր փոփոխությունների եւ սպասվելիք վտանգների շուրջ սահմանադրագետ Վահե Գրիգորյանը /նա ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը չէ/ նշում է.

-Սահմանադրությունը  չի կարելի փոփոխել որևէ կարեւոր թվացող հարցով։ Ցավոք՝ ներկայիս վարչապետը Սահմանադրության հերթական խայտառակ փոփոխությունների հիմնավորում որպես բերում է «խաղաղության օրակարգը», եւ փորձում է հերթական անգամ չստացվելիք խաղաղությունը փաթեթավորել սահմանադրության փոփոխություններով։։ Ըստ սահմանադրագետի  վտանգված է նաեւ Սահմանադրության  18-րդ հոդվածը, որը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ճանաչում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պահպանման գործում։ Հնարավոր այլ փոփոխությունների մասին սահմանադրագետն ասում է, որ կարող է անդրադառնալ Սահմանադրության նախագծի հրապարակման դեպքում։

Ինչպե՞ս է հնարավոր կանխել Սահմանադրության փոփոխությունը՝ վարչապետին անվստահություն հայտնելով եւ հրաժարականի պահանջո՞վ, այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել սահմանադրագետից։

Ըստ Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով, կողմ պետք է քվեարկի մասնակիցների կեսը, բայց ոչ պակաս, քան ընտրելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետության ընտրողների մեկ քառորդը պետք է գոնե կողմ քվեարկի հանրաքվեին, եւ այդ կողմերի թիվը պետք է կազմի ընտրությանը մասնակցած անձանց ձայների կեսից ավելին։ Հազիվ թե ներկայիս  իշխանությունը այլեւս կարողանա մարդկանց  նման ահռելի թիվ ապահովել՝ կողմ ձայնով, որպեսզի հանրաքվեն ընդունվի։

Ի վերջո՝ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված եւ հետագայում էլ փոփոխությունների ենթարկված Սահմանադրությունում ամրագրված է Հայաստանի Հանրապետության ողջ էությունը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն, հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանելով հանրապետության  կառավարման ձեւը՝ հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Ընդ որում՝ խորհրդարանական կառավարման ներկա կարգը փոխելու մասին խոսք չի գնում, այլ, ըստ վարչապետի հնչեցրած նախնական տեսակետի՝ հայերիս համար զգայուն դրույթներ եւ խորհրդանիշներ փոխելու մասին է խոսքը, որոնք հազիվ թե ընկալելի լինեն հայ հանրության համար։

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ՀՊՄՀ Ռադիոհեռուստատեսության 3-րդ կուրսի ուսանողուհի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որոշում ենք կայացրել ստեղծել «Համահայկական ճակատ» կուսակցություն․ Արշակ Կարապետյան

Հաջորդ գրառումը

Եկեղեցին՝ իշխանության նոր վախը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

24/10/2025
Հաջորդ գրառումը

Եկեղեցին՝ իշխանության նոր վախը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական