Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայ և ռուս դիվանագետները խոսել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերից

Հունիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

Մանրակրկիտ «դիրքորոշումների հստակեցում» է իրականացվել երկկողմ օրակարգի արդիական հարցերի, Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումների վերաբերյալ։

Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։