Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-վրացական սահմանի վիճահարույց հատվածների հստակեցման գործընթացը շատ ճիշտ որոշում է. վրացագետ

27/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրացագետ Ջոնի Մելիքյանը դժվար է պատկերացնում, որ հայկական որևէ գյուղ հենց այնպես անցնի Վրաստանին կամ հակառակը։ Ըստ նրա, սակայն, հայ-վրացական սահմանի երկու կողմում էլ կան արոտավայրեր և հարակից տարածքներ ունեցող գյուղեր, որոնց սահմանը, վրացագետի գնահատմամբ, ոչ այդքան հարմար է անցնում։

«1996 թվականին ստեղծված սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովները վերջին հանդիպումների ընթացքում ֆիքսել են, որ կա քաղաքական որոշում՝ ակտիվացնելու սահմանի հստակեցման գործընթացը, ինչն, իմ կարծիքով, շատ ճիշտ է։

Այդ հանձնաժողովների աշխատանքները պետք է բերեն մի իրավիճակի, երբ փոխադարձ զիջումների արդյունքում ստեղծվի մի ստատուս քվո, որ բոլոր գյուղերն ունենան այն, ինչ պետք է ունենան՝ հավելյալ տարածքներ և այլն։ Սահմանը պետք է ֆիքսվի այնպես, որ հայկական և վրացական կողմերը գոհ լինեն և ստորագրվի միջպետական համաձայանգիր՝ փակելով տասնյակ տարիներ օդում կախված հարցը»,- , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջոնի Մելիքյանը։

Ըստ վրացագետի՝ կա հստակ երկու էլեմենտ՝ հարցի լուծման քաղաքական որոշում և սկզբունք, որ զիջումները փոխադարձ են լինելու՝ երկու կողմից. որևէ մեկը մյուսի հաշվին ոչինչ չի կորցնելու։

«Կա հայ-վրացական սահմանի վերաբերյալ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխան, որն պրոցեսի սկիզբ է ակնարկում։ Մենք տասնյակ տարիներ բանակցությունների մեջ ենք եղել, բայց չի նշանակում, որ կես կամ մեկ տարուց կարող ենք այդ պրոցեսն ավարտել։ Բայց նաև ոչ ոք չի ասում, որ չենք ավարտի։

Ամեն ինչ կախված է քաղաքական պատրաստակամությունից, և այսօր այդպիսի պատրաստակամություն կա։ Պարզապես պետք է հայ-վրացական հանձնաժողովներն աշխատեն միմյանց հետ՝ փոխզիջումային տարբերակով հասնելու ինչ-որ հանգրվանի»,- ասաց վրացագետը։

Ջոնի Մելիքյանը միաժամանակ վկայակոչեց միջազգային փորձը՝ ընդգծելով, որ խնդրահարույց հատվածների շուրջ փոխհամաձայնության չգալու պարագայում, եվրոպական շատ երկրների օրինակով, կողմերն ազատ են դիմելու միջազգային դատարան։
«Միջազգային դատարանի որոշումը կողմերի համար անբեկանելի կլինի, սակայն հուսվ եմ, որ հայ-վրացական հարաբերություններում պետք է որ փոխըմբռնում լինի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ըստ yerkir.am-ի՝ վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքների թեման՝ որոշակի տարածքներ զիջելու Վրաստանին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստան-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին: 

Արտաքին գործերի նախարարությունից լրատվամիջոցին հղած գրավոր պատասխանի մեջ հաստատվել է, որ «…Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների վերջին շփումների ընթացքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին շնորհավորելու առիթ ունենք

Հաջորդ գրառումը

Վստահ եմ, որ հայ-վրացական սահմանի հստակեցման գործընթացում որևէ բնակավայրի պատկանելության փոփոխության հարց չի քննարկվելու. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Հաջորդ գրառումը

Վստահ եմ, որ հայ-վրացական սահմանի հստակեցման գործընթացում որևէ բնակավայրի պատկանելության փոփոխության հարց չի քննարկվելու. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական