Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Կարևոր է վերականգնել «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում. Շոյգու

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում է ցուցաբերում, և այս առումով կարևոր է վերսկսել աշխատանքը «3+3» ձևաչափով. հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում։

«Կարևոր է վերսկսել տարածաշրջանային խորհրդատվական խմբի՝ «3+3» հարթակի աշխատանքը։ Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը մեծ նշանակություն ունի, այս մասին համաձայնություն է ձեռք բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», – ասել է նա։