Լեռնային Ղարաբաղի հարցը մեզ համար ամենացավոտն է, և այն առ այսօր լուծված չէ։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ղարաբաղյան հակամարտությունը դեռ ավարտված չէ։ Ադրբեջանն իր անցած տարվա հանցավոր գործողություններով ամայացրեց ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ուստի պետք է պատասխան տա դրա համար»,- նշեց Օհանյանը։
ԱԺ նիստը և ճեպազրույցներն, ըստ բանախոսի. անցնում են Հայաստանի համար բավական բարդ ռազմաքաղաքական պայմաններում, երբ մեր պետության նկատմամբ ճնշումներն ու պարտադրանքները «հարևանների» կողմից շարունակվում են։
Օհանյանի խոսքով, սակայն, ամենացավալին այն է, որ այդ ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ լրանում է մեր հայրենակիցների՝ արցախահայերի բռնի տեղահանման մեկ տարին.
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտերում և ՀՀ-ի իշխանությունների կողմից ոչ մի քայլ չի կատարվել՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։ Երկու տարի է անցել այն գործողություններից, երբ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիներ ներթափանցեցին և այսօր գործուն գործողություններ չեն իրականացվում՝ նրանց ՀՀ տարածքից դուրս մղելու համար։
Մեզ համար Արցախի հարցն ամենացավալին է և այն չի վերջացել։ Արցախի համար հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանն իր հանցագործ գործողություններով անցած տարի բռնաթափեց ամբողջ Արցախը և դրա համար Ադրբեջանը պետք է պատասխան տա։ Այսօր հակառակն է իրականացվում. Ադրբեջանը, լինելով ագրեսոր երկիր, փորձում է ՀՀ-ի վրա դնել ագրեսոր երկրի վրա դրվող բոլոր պատժամիջոցները»,- ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։
Օհանյանը շեշտեց՝ ՀՀ իշխանությունները պարզապես հրաժարվել են Արցախի վերաբերյալ որևէ ռազմավարություն մշակելուց։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, այսօր տեղի է ունենում հակառակ գործընթացը։
«Ադրբեջանը, ինքը փաստացի ագրեսոր հանդիսանալով, փորձում է Հայաստանի վրա դնել բոլոր պատժամիջոցները, որոնք մտցվում են ագրեսոր երկրի հանդեպ»,- ասաց ընդդիմադի գործիչը։
Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են որևէ ռազմավարություն մշակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։