Լաչինի ճանապարհի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին:
Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների համաձայն», – ասել է Հաջիևը։