Ինձ համար այլընտրանք գոյություն չունի, քան չարիքն ու նեռը մեր երկրից հեռացնելը, Արտաշատում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
«Մենք հունսիի 12-ին կանգնեցինք, դադարեցրեցինք զուտ նրա համար, քանի որ լիովին պատկերացնում էինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։ Եթե մի պահ մենք պարզապես մտածում էինք այդ մասին, դրանից հետո այլևս մեզ համար հավատքի, համոզումի հստակ պատճառ էր, որ մեր դիմաց կանգնած են արյունարբու, արյունատենչ, արյունի ծարավ իշխանություններ՝ բոլոր առումներով։
Եվ դրա համար էր, որ այդ պահին դադար տվեցինք՝ վերլուծելու մեր ամբողջ անցած ճանապարհը, մեր կատարածի լավն ու վատը և հասկանալու, թե ինչ ենք անելու առաջիկայում։
Տեսեք, պատկերը շատ-շատ հստակ է, և ես անընդհատ ասում եմ՝ հիմա մարդկանց մտքերի և հոգիների մեջ է կռիվը։ Էս մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծխսել՝ մոտավորապես 50 միլիոնի հասնող, որպեսզի մեկ ամսվա ընթացքում սևացնեն, փորձեն ամենավերջին աստիճանի պախարակել թե՛ ինձ, թե մեր ամբողջ շարժումը։ 50 միլիոն դոլար են ծախսել տեղեկատվական դաշտում, ոստիկանների փողը չեմ ասում, մնացած այլ բաների մասին չեմ ասում։ Մեկ ամսում, հիշեք, ոչ թե մինչև այսօր՝ ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ ՀՀ գործող իշխանություններիը միջոցների մեջ խտրականություն չեն դնում։
«Երբ երկիրդ գտնվում է նման կարգավիճակում կամ նման իրավիճակում, և դու անխնա փողեր ես վատնում՝ այն էլ ցույց չտալով, թե որտեղից են այդ գումարները գալիս՝ բյուջեով են հաստատված, կառավարության կողմից են հաստատված, թե այլ աղբյուրներից են գալիս… այդ բոլորն անում են, որպեսզի մեր միտքը, մեր հոգին, մեր մտածումները լրիվ աղավաղվեն՝ թե՛ ինքներս մեր հանդեպ, և թե՛ այս պայքարի և շարժման հանդեպ, որի մեջ ներգրավված ենք։
Մեկ ամսվա եմ ասում, չեմ ասում հունիս, հուլիս, չեմ ասում օգոստոս… այդքան ծախսելուց հետո չկարողանալ որևէ ձևով, այսպես ասած, վերջնականապես ոչնչացնել մարդկանց՝ դա նշանակում է մի բան, որ այս պայքարն ի բնե, ի ծնե ճշմարտության և ճշմարիտ մարդկանց պայքարն է՝ այն մարդկանց, որոնք ճշմարտության հետ են, ճշմարտության համար են, ուզում են, որ մեր տունը, կյանքը կառուցվի ճշմարտության վրա՝ ո՛չ խաբեության, ո՛չ խաբելու՝ սկսած շուկայից՝ մինչև ամենաբարձր տեղերը։
Չկա մի տեղ, գոյություն չունի մի վայր, որտեղ խաբեություն չլինի՝ անընդհատ խաբել, խաբել, խաբել, ստել։ Մի օր առաջ մի բան ասել, կեսօրին մի բան ասել, երեկոյան՝ մեկ այլ բան։ Պատկերով ստել, տեսանյութով ստել, ամեն ինչով ստել, հագուկապով ստել, ներկայանալ որպես այն մարդը, որը չես։ Բոլոր առումներով եմ ասում և հատկապես մեր երկրի խնդիրների, որ իրենք են սարքել՝ հատկապես անվտանգային»,- ասաց Տավուշեի թեմի առաջնորդը։
Սրբազանը պատմեց, որ երեկ Մասիսում են եղել, որտեղ ժամանակին նաև ադրբնեջանցիներ են ապրել։
«Հիմա ի՞նչ են ուզում անել․ ասում են ՝ մի քանի հարյուր հազար պետք է հետ գան՝ իրենց տներում ապրելու։ Եվ սրանք էլ երևի արդեն համաձայնվել են, բայց ովքեր են լինելու դրա առաջին կրողները. անշուշտ՝ պետությունը, բայց նաև տեղական մակարդակով այն մարդիկ, որոնք այդտեղ ապրում են։ Որտեղ թեկուզ մեկ ադրբեջանցի է ապրել, իրենք հավակնություն ունեն, իսկ ՀՀ անվտանգության երաշխավոր կառավարությունն ու նրա նեռ ղեկավարն ի՞նչ են ասում։ Ասո՞ւմ են, որ նման բան հնարավոր չէ, ասե՞լ են՝ մերժում ենք. չեն ասել։
Երկու օր առաջ ադրբեջանցի ոմն պաշտոնյա Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ նեռի հետ համաձայնեցրել են, խոսել են՝ բնականաբար գաղտնի, որ ճանապարհների հարցը թողնում են հետագային։ Այսինքն՝ ի՞նչ ստացանք. ոչ մի բան։ Երկրորդ՝ ասում են գնացեք, ՀՀ սահմանադրությունը փոխեք, ՀՀ իշխանություններն էլ ասել են, որ մինչև 20274-ը կփոխեն։ Որևէ ինստիտուտ այս թեմայով ձայն չի հանել՝ ճիշտ է դա, սուտ է, միջնորդավորված են խոսել, թե ուղիղ, գրավոր, թե բանավոր։ Ոչ ոք ձայն չի հանել՝ Պաշտպանության նախարարությունը, վարչապետի աշխատակազմը։
Ներքին պաշտպանվածության իմաստով այսօր համատարած, բոլոր տեղերով մարդկանց վախեցնում են՝ ոմանց ասում են թոշակները կկտրենք, որոշներին՝ գյուղի պոմպը չենք կառուցի, մյուսին՝ գործի իմաստով, այսինքն՝ քաղաքացին այլևս պաշտպանված չէ»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ ըստ վիճակագրության՝ հետխորհրդային երկրների շարքում աղքատության 24 տոկոս շեմով Հայաստանն առաջին տեղում է, երկրորդում՝ Ուկրաինան։ Մինչդեռ Պաշտպանության նախարարը 15 զինվորի՝ կացարանում այրվելու ֆոնին գնալով ավելի է հարստանում, նոր տներ գնում, ունեցվածքն է շատացնում։
«Հոգեհանգստից երկու օր առաջ նեռն Իջևանում խրախճանքի մեջ էր, պարեկի երդում էր ընդունում, դրանից հետո էլ ռեստորանում քեֆ-ուրախություն անում։ Մինչդեռ Աչաջուր գյուղում սպասում էին իրենց մոխրացած զավակի մարմնին։ Չկա արդարություն, արդարադատություն և ճշմարտություն, այսօր Արցախ չունենք, գրավված տարածքներ ունենք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ միաժամանակ շեշտելով, որ սրբազան մեկնարկած պայքարի հաղթանակն այլընտրանք չունի։
«Ուրիշ՝ միջանկյալ որևէ տարբերակ գոյություն չունի, այպես որ ժամանակը կգա։ Նեռը պետք է հեռանա մեր երկրից»,- ամփոփեց Սրբազանը։