Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամուր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին. սոցցանցի էջում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին իր անձնական ստորագրությամբ պատմական լուսանկարների համար, որոնք նա նվիրեց ինձ, և դրանց վրա գրված բարի խոսքերի համար։ Ես բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամուր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան դրա համար», – գրել է Ալիևը։
Իսկ Թրամփն իր հերթին Ալիևին ուղարկած լուսանկարի վրա գրել է՝ Իլհամ, դու մեծ առաջնորդ ես։