Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում. Փաշինյանը՝ Արցախը կարոտելու մասին

ՀՀ վարչապետ համոզված է՝ զորքերի հայելային հետքաշումը չի հակասում ՀՀ պետական շահերին: Նման դիրքորոշում նա հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զորքը ո՛չ Տեղ գյուղի գյուղապետարանի մոտ պետք է լինի, ո՛չ էլ պետք է լինի զորամասում, իսկ սահմանին պետք է լինի սահմանապահը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ երբ ասում են, որ Փառուխը հայաթափվել է, նախ պետք է իմանալ՝ իսկ հայաթափվելուց առաջ  քանի՞ մարդ է այնտեղ ապրել։


Հարցին՝ չի՞ կարոտել Արցախը՝ հաշվի առնելով, որ մի քանի տարի է՝ չի այցելում այնտեղ, պատասխանեց. «Դե… ի՞նչ ասեմ, դառը հարցեր եք բարձրացնում, հարցը բարձրաձայնելով՝ պատասխանն արդեն ներառում էր»: