Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի. Վահե Հովհաննիսյան

14/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։

Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։

– Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային հասարակություն լինել։

– Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր, ամեն րոպե ապրում են Արցախով ու պատրաստ են անել (անում են) իրենցից կախված ամեն հնարավորը։

Իրականությունն ավելի ամբողջական է դառնում՝ այս երկու կետերը միաժամանակ հաշվի առնելով։ Պետության, պետականության արժեքի հարաճուն անկման պայմաններում մենք դադարում ենք լինել պետություն ունեցող ժողովուրդ։ Սա է ամենամեծ վտանգը։ Մենք վերածվում ենք ատոմիզացված բնակչության։ Ու դա ոչ միայն Արցախի հարցում։ Սամռկեցուցիչ, չդադարող վթարները Հայաստանի ճանապարհներին վկայում են, որ մենք մեքենա վարում ենք (ապրում ենք) անվտանգության բնազդը կորցրած կենդանու պես։

Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն է տապալված, այլ՝ վերնախավերը։

Լիներ այլ իշխանություն՝ այսօր մենք կունենային լրիվ այլ որակի հասարակություն։ Թարմ օրինակ. 2016-ին ապրիլյան պատերազմի ժամանակ իշխանությունը դրել էր այլ խնդիր՝ համախմբման, ապրումակցման, ոգու ամրության, և մենք ստացանք այդպիսի ժողովուրդը։ Ավելի հին օրինակ՝ 1988-ի երկրաշարժից հետո իշխանությունը դրել էր խնդիր, և մենք ունեցանք օգնող, ձեռք մեկնող, ուրիշի ցավը զգացող ժողովուրդ։

Այն, ինչ այսօր անում է գործող իշխանությունը, նրա Հ1-ի քարոզչությամբ, ցանկացած ժողովրդից կարող է ստանալ էգոցենտրիկ-կենցաղային բնակչություն։ Խեղդվող Արցախի պայմաններում «պարտադրվող ուրախության» քաղաքականությունը նույն տրամաբանության մեջ է։

Բայց պետք չէ նաև ամեն ինչ բարդել իշխանության վրա։

Մեր մտավորականներից շատերը վախենում են կարծիք ունենալ, կարծիք հայտնել, կարծիք պաշտպանել։ Ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ շատ այլ խնդիրների։

Այո, մեր հասարակությունն ունի նաև ճղճիմ որակներ, եսակենտրոնություն, մտածողության փոքրություն։ Այո, մեր հասարակության մեջ կա միտում՝ տուն-տեղ, հայրենիք, դպրոց, ամեն ինչ թողնել ու գաղթել Գլենդեյլ և այլուր։

Բայց նույն հասարակության հազարավոր անդամներ, իրենց վրա վերցրած պետության լքված գործառույթները, Արցախ օգնություն հասցնելու ճանապարհներ են փնտրում/գտնում, կյանքեր են փրկում։

Ամեն ինչ կա՝ և´ վատը, և´ լավը։ Ամենամեծ պրոբլեմը պետական մտածողության թուլությունն է։ Չփոխենք սա՝ ոչ մի բան չենք կարողանալու պահել՝ ո´չ Արցախը, ո´չ Ամարասը, ո´չ Հայաստանը, ոչ էլ՝ Էջմիածինը։

Ինչպե՞ս ստանալ պետական մտածողությամբ հասարակություն։ Սա է ամենակարևոր հարցը, որի լուծումը մեկն է։ Նոր ազգային-առաջադիմական վերնախավերի ձևավորումն ու նրանց միջոցով առաջնորդություն ստանձնելը։

Մեր հասարակությունը կորցրել է լավի ու վատի ընկալումը. զարհուրելի է, բայց մենք կորցրել ենք տարրական ամոթի զգացումը։

Ես կուզեի՝ մեր Սրբազան հայրերը, մեր հոգևորականները մի պահ պատկերացնեին, թե որքան հայտնի դեմքեր, արվեստի, մշակույթի գործիչներ են հրաժարվում Արցախի աջակցության որևէ ակցիայից՝ վախը սրտներում, թե իշխանությունը կբարկանա։

Բայց պետք է նաև իմանանք, թե աշխարհի բեմերում, համալսարաններում և այլ հարթակներում հանդես եկող որքան հայտնի հայեր ինչ մեծ պատրաստակամությամբ են միանում աջակցության և պայքարի ամեն հնարավորությանը։ Սա է մեր հարստությունը։

Ես ամեն առիթով կարևորում եմ նոր ստեղծվող ձևաչափերը, շարժումները, հարթակները, այդ թվում՝ Վեհափառ Տիրոջ նախաձեռնությամբ մեկնարկած «Գավիթ» հարթակը։

Այս հարթակների ամենակարևոր առաքելությունը նոր արժեքներով նոր վերնախավերի ձևավորումն է, որը կառաջնորդի ժողովրդին։ Հասարակության մեջ կխրախուսի լավը, վեհը, ազնիվը, և կբացատրի՝ ինչն է ամոթը, ինչն է անասնականը։ Հայ ժողովուրդը անտարբեր չէ, հայ ժողովրդին դարձնում են անտարբեր։

Լինի այլ իշխանություն, այլ տրամադրվածությամբ աշխատող պետական համակարգ, Հ1-ի այլ քաղաքական-հանրային ուղերձներ, ընդամենը 100 օր հետո անճանաչելիորեն կփոխվի մեր հասարակությունը։ Մենք ինքներս կզարմանանք՝ արդյո՞ք այն անտարբեր, անմիտ հասարակությունը մենք էինք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի դեսպանությունը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը 2 անգամ կրակել է բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը 2 անգամ կրակել է բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի...

ԿարդալDetails

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական