Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զախարովայի հայտարարությունն ընդամենը Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արդարացում է, որը որևէ քննադատության չի դիմանում. քաղաքագետ

02/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանն Արցախի առնչությամբ պարտավորություններն ստանձնել է ոչ թե պայմանավորելով այն բանով՝ ՀՀ վարչապետն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, թե չի ճանաչել, այլ պարտավորվել է գործառույթներ իրականացնել Ադրբեջանի տարածքում, որովհետև Բերձորի միջանցքը համարվում է ադրբեջանական տարածք։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական, ջանքերի բացակայության մասին Ռուսաստանի դեմ ցանկացած պնդում անտեղի է»։

«Զախարովայի հայտարարությունն ընդամենը Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արդարացում է, որը որևէ քննադատության չի դիմանում։ Մյուս կողմից էլ պետք է նշել, որ Ռուսաստանի գործողությունները Հայաստանի կողմից որևէ տարածք ճանաչել կամ չճանաչելով պայմանավորելը անիմաստ է, որովհետև վաղը Հայաստանը կարող է ճանաչել Ճապոնիայի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի նշանակում, որ ՌԴ-ն դուրս կգա Կուրիլյան կղզիներից»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի դիտարկմանը, որ Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին փաստարկները բացարձակապես անհասկանալի են, քանի որ վերջիններս կարևոր գործառույթներ են կատարում, մեր զրուցակիցը նկատեց՝ ռուս խաղաղապահներն իսկապես կարևոր գործառույթ են կատարում, այն է՝ լայնամասշտաբ պատերազմ թույլ չտալը։

«Ինչպես երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, 44-օրյա պատերզմը կանգնեցնելու միակ միջոցը երրորդ ուժի ներկայությունն է եղել, և այո՛, իսկապես այդպես է։ Պետք է նշել, որ այսօր էլ լայնամասշտաբ պատերազմ թույլ չի տալիս ռուսական կոնտինգենտը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ նրանք իրականացնում են իրենց բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնեն։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրս գալը հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե այն փոխարինվի մեկ այլ խաղաղապահ կոնտինգենտով։ Ինչո՞ւ փոխարինվի. որովհետև ենթադրվում է, որ այլ խաղաղապահ կոնտինգենտը կիրականացնի նաև այն գործառույթները, որոնք չի իրականացնում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը»,- նշեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Նրա խոսքով, սակայն, այստեղ մի շատ կարևոր հարց կա, որի մասին չի խոսվում. առանցքային է, թե ինչպիսի խաղաղապահ առաքելություն է ցանկանում արցախահայությունը՝ ռուսական, թե մեկ այլ։  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ գիշեր կրակոցներ են հնչեց

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն փորձում է իր պարտականությունները չկատարելու մեղքը գցել հայկական կողմի վրա. սա բաց տեքստով շանտաժ է. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն փորձում է իր պարտականությունները չկատարելու մեղքը գցել հայկական կողմի վրա. սա բաց տեքստով շանտաժ է. քաղաքագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական