Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ խնդիրը շատ խորն է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ բարձրաձայնում է խնդիրը։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- ասաց Կոստանյանը։
Ինչպես հայտնի է, «Կովերի պարտեզ» տարածքի նետ կապված վեճերը պարբերական են։
Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա: