Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև կներկայացնի

Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը. այս մասին France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:

Նշվում է, որ քաղաքական գործիչը կներկայացնի Բաքվի դեմ  պատժամիջոցներ պահանջող բանաձև:

«Ես զայրացած եմ և ամաչում եմ», – հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զանգվածային հայաթափմանը, էթնիկ զտմանը:

«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, հայ ժողովուրդն ապրում է 21-րդ դարի առաջին էթնիկ զտումները, և ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա բոլորն այլ ուղղությամբ են նայում», – նշել է Լուազոն: