Ես այս երկիրը ղեկավարել եմ 1998-2008 թթ-երին, փայլուն ժողովուրդ, աշխատող, աշխատասեր և դա եղել է մեր մրցակցային առավելությունը, հիմա այդ մարդիկ ասում են՝ ժողովուրդը փնթի է, տգետ է, աղքատությունն իր գլխում է, ի՞նչ ես էս ժողովրդի գլխին կապում, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից. մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը շեշտել է, որ ինքը ճգնաժամային պայմաններում ղեկավարելու փորձ ունի:
«Ես Ղարաբաղի ղեկավար եմ դարձել, երբ Ղարաբաղի 50 տոկոսը չկար, ես ստանձնել եմ պատասխանատվությունը պետական պաշտպանության կոմիտե է ստեղծվել, ղեկավարն եմ եղել և իմ առաջարկով էդ վիճակից հանել եմ և հաղթանակով ավարտել ենք: Եթե ասեմ՝ քայլերի հաջորդականոյւթուն ունեի, թե ինչ պիտի անեմ, չէ: Բայց բազային մի քանի քայլ կա՝ գիտեի: Մենք ավելի կազմակերպած ենք եղել, քան Ադրբեջանը ու հաջողել ենք»,- ասաց նա:
Ապա Քոչարյանը նշեց, որ երբ եկել է Հայաստան 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով, վիճակը խայտառակ էր՝ 9-10 ամսվա աշխատավարձերի ու թոշակների պարտք կար:
«Մի քանի ամսում ոչ միայն պարտքերը փակեցի, երբ վարչապետ էի, դրանից հետո 10 տարի եղել եմ նախագահ, 1 օրով ֆինանսավորում չի ուշացել՝ ոչ աշխատավարձ, ոչ թոշակ և ոչ մի այլ բան: Այդ կարգապահությունը եղել է, հիմա այդ կարգապահությունը հուշում է, որ ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել և ինչ-որ հաջողության հասնել: Եթե ուրիշ մարդ կա, որ նման կենսագրություն ունի, գնամ այդ մարդու համար ինքս քվեարկեմ, ես ուրախ կլինեմ, իմ ազատ կյանքով կապրեմ: Հիմա ես ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցրեը լուծվեն, գնացեք ում ուզում եք` քվեարկեք, ուզում եք հարցերը լուծվեն՝ քվեարկեք: Ես ինքնաբավ մարդ եմ, սա ինձ համար այսօր ծանր բեռ է, բայց գիտեմ՝ ոնց պետք է արվի»,- ասաց նա:





