Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եռակողմ հանդիպումը Վաշինգտոնում ավարտվել է

Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար, հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- նշված է գրառման մեջ։