ԵՄ-ում մեզ ո՞վ է սպասում։ Ի՞նչ Եվրոպա, Եվրոպա մտնում ենք, որ ի՞նչ անենք. ժողովրդավարությա՞ն համար. Արմեն Աշոտյանը բռնված է։ Ի՞նչ է արել այդ ժողովրդավար Եվրոպան, ասուլիսի ժամանակ հարցեր հնչեցրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Աշոտյանը մեկ տարուց ավելի է՝ ապօրինի կալանքի տակ է։ Եվրոպական դեսպանատները, որևէ մեկը ծպտուն հանե՞լ է։ Օրը ցերեկով 30 հոգով պատգամավորի են ծեծում, ժողովրդի վրա լուսաձայնային նռնակներ նետում՝ ԵՄ-ն լռում է, ու մենք գնում ենք Եվրոպա՞»,- հարց հնչեցրեց բանախոսը։
Էդուրարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ԱԺ ամբիոնից ԵՄ դրոշը կախելու հանգամանքին։
«Ինքնիշխանությունից են գոռում։ Թքեմ այն ինքնիշխանության վրա, որտեղ բացի ՀՀ և ԱՀ դրոշներից՝ ԱԺ ամբիոնում ուրիշ դրոշ է հայտնվելու։ Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ինձ համար ընդունելի չէ։
ԱԺ ամբիոնից հեռացնում են Արցախի դրոշը, բայց խնամքով դնում ԵՄ-ինը։ Իսկ այնտեղ ոչ մեկ ոչ մեկին չի սպասում, մենք այնտեղ անելիք չունենք»,- ասաց հանրապետական գործիչը։։
Վերջում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական ուժերի բախման կենտրոն, որտեղ հակադրվում են բոլոր ուժային կենտրոնների շահերը։