ԵՄ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը: Տնտեսական ներդրումների պլանով արդեն 600 միլիոնից ավելի ներդրվել է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար, որոնք բավական երկար ժամանակ պլանավորվում էին, բայց հիմա կարծում եմ՝ արդեն դառնում են իրականություն: «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է այս մասին ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ըստ դեսպանի՝ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում արդեն իսկ շատ կոնկրետ արդյունքներ է տալիս՝ աջակցելով մարդկային անվտանգությանը, ինչն էլ ցույց է տալիս, թե որքան հեռուն է պատրաստ գնալ ԵՄ-ն Հայաստանի պարագայում։
«Նախորդիվ խոսվեց Արևելյան գործընկերության հաջողությունների մասին: Արևելյան գործակալությունն այս շրջանակի մաս է, բայց կան որոշ առանձնահատկություններ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Կան նաև երկկողմն հարաբերություններ այս երկրների և ԵՄ-ի միջև, որոնք կարող են դրական դերակատարում ունենալ:
ԵՄ-ն միշտ օգտագործում է իր գործիքակազմը, միգուցե, ոչ միշտ շատ արդյունավետորեն, քանի որ դա նաև այլ գործընկերներից է կախված: Բայց մենք փորձում ենք առավելագույնս արդյունք ստանալ մեր գործիքակազմից, որպեսզի խթանենք խաղաղությունը, բարեկեցությունը, կապակցվածությունը և իրավունքահենք միջազգային կարգը: Ինձ համար այս տարրերը միևնույն գործընթացի մաս են կազմում»,-նշեց Վասիլիս Մարագոսը:
Հայաստանում ԵՄ դեսպանի համոզմամբ՝ պետք է արդյունքներ տալ արդեն համաձայնեցված դրույթների մասով. դա կարևորագույն տարր է առաջ շարժվելու համար:
«ԵՄ անդամ պետությունները շատ են աջակցում ներկայիս օրակարգին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին»,- ամփոփեց դեսապանը: