«Անհետ կորածների թվեր են կրակում, որոնք իրականությանը մոտ չեն։ Ադրբեջանը սա շահարկում է որպես քաղաքական թեմա: Ադրբեջանը երբևէ չի կարողացել ապացուցել, որ Խոջալուում ցեղասպանություն է եղել»,- Բաղրամյան պողոտայում հանրահավաքին մասնակցելու ժամանակ լրագրողների հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։։
Բալասանյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին. «Նիկոլը սկսել է մի այնպիսի գործընթաց… այս մոլորակի վրա առաջին անգամ Նիկոլը Ադրբեջանի հետ ինչ-որ սահմանազատում, սահմանագծում է սկսել։ Ցույց տվեք աշխարհում մի այդպիսի փորձ, այդ փաստաթուղթը վաղը շպրտելու են, դա որևէ մեկը չի վավերացնելու, չեն էլ լսելու ու նայելու»։
Բալասանյանն ասաց, որ ինքը դեմ է եղել, որ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը դադարեցվի, և Սամվել Շահրամանյանը դառնա Արցախի նախագահ։
Լրագրողները հարց ուղղեցին նաև՝ կապված իշխանության այն դիրքորոշման հետ, որ Արցախի իշխանություններն են հանձնել Արցախը: Այս առնչությամբ Բալասանյանն ասաց, որ եթե հիմքեր ունեն, ապա թող քրեական գործեր հարուցեն: