Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Լաչինի միջանցքը չբացվի, սա լինելու է առաջին և վերջին դեպքը, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մուտք կգործեն Արցախ. արցախցի գործիչ

12/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե խոսքն իսկապես գնում է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բացառապես ռուսական հումանիտար բեռի՝ Արցախ մուտք գործելու մասին՝ այն էլ ռուս խաղաղպահների մասնակցությամբ, ապա այդ նույն ռուս խաղաղպահները երկու կողմով էլ՝ և՛ Լաչինի միջանցքով, և՛ Աղդամի ճանապարհով, կարող են ՌԴ-ից կամ Ադրբեջանից բացի այլ երկրից հումանիտար բեռներ տեղափոխել Արցախ։ Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։

«Իսկ եթե խոսքը գնում է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհի բացման և այդ ճանապարհով ադրբեջանական բեռներ տեղափոխելու, ադրբեջանցիների ելումուտի մասին, ես այդտեղ մեծ վտանգ եմ տեսնում։ Եթե նման խնդիր դրվի, պետք է եռակողմ համաձայնագրի բոլոր կետերի ապահովումից հետո միայն քննարկվի՝ այն էլ համաձայնագրի շրջանակներում պետք է բոլոր ճանապարհների մասին խոսք գնա։

Այսինքն՝ Հայաստանն Ադրբեջանին միացնող ճանապարհն Արցախի տարածքո՞վ լինի, թե շրջանցի Արցախը, նույն կերպ Քարվաճառը և այլն։ Այսինքն՝ եթե կոմպլեքս մոտեցում լինի, դա պետք է լինի համաձայնագրի կետերը կատարելուց հետո, քանի որ մինչ այսօր Հայաստանը գերակատարել է իր պարտավորությունները, իսկ Ադրբեջանը բոլոր կետերով խախտել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»,- ասաց մեր զրուցակիցը։

Բորիս Առուշանյանի խոսքով՝ եթե կողմերը ռուսների միջամտությամբ պայմանավորվել են երկու ուղղությամբ հումանիտար բեռներ բաց թողնել՝ այն էլ Ռուսաստանի և այլ երկրների, ապա դա կարելի է որպես կոմպրոմիսային տարբերակ քննարկել։

«Կարծում եմ՝ նման բան անում են՝ փրկելու Ալիևի դեմքը, որովհետև նա անցել է բոլոր սահմանները և այլևս չգիտի՝ ինչպես նահանջի։ Արցախցիներին սովի միջոցով այնպիսի վիճակում են դրել, որ ժողովուրդն այլ ելք չունի՝ կա՛մ պետք է թողնի-գնա Արցախից, կա՛մ զենքը ձեռքին կռվի։ Այլ ելք չկա. մեզ այնպիսի վիճակի մեջ են դրել, որ ուզած-չուզած՝ պետք է զենք վերցնենք։ Ուրիշ ի՞նչ պետք է անեն, հո սովից չե՞նք մեռնելու»,- հարց հնչեցրեց Բորիս Առուշանյանը։

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ Լաչինի միջանցքով հումանիտար բեռնափոխադրումները կարող են վերականգնվել 12-24 ժամվա ընթացքում՝ մեր զրուցակիցը հիշեց ռուսական ասացվածքը։

«Ասացվածքն ասում է՝ «Մեկ անգամ խաբող մարդ, էլ ո՞վ քեզ կհավատա», այսինքն՝ ադրբեջանցիներն այնքան են խաբել, որ դժվար է հավատալ։ Բայց հույս ունենք, որ ռուսները կկարողնանա նրանց ստիպել՝ բացելու Լաչինի միջանցքը։ Անգամ Ռուսաստանում շատ գործիչներ հասկանում են, որ եթե Լաչինի միջանցքը չբացվի, պատերազմ է լինելու, և ՌԴ-ն, ուզած-չուզած, ներքաշվելու է դրա մեջ։

Եթե միջանցքը չբացվի, սա լինելու է առաջին և վերջին դեպքը, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռներ մուտք կգործեն Արցախ։ Սրա հետևանքները ծանր են լինելու բոլորի համար»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ. ՊՆ

Հաջորդ գրառումը

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Արցախի բնակչությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Արցախի բնակչությանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական