Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե Արևմուտքում վերջնական որոշում կայացնեն, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, Հայաստանը, բնականաբար, դուրս կգա. Արմեն Բադալյան

29/02/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

-Պարո՛ն Բադալյան, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում չբացառեց, որ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Եթե մի պահ ենթադրենք, որ Հայաստանն իսկապես դուրս է գալիս ՀԱՊԿ-ի կազմից, ի?նչ զարգացումներ կարող են դրան հաջորդել։

-Այսպես. եթե դուրս գաք երկկողմանի երթևեկությամբ փողոց, որտեղ մեքենաներն ամբողջ ուժով առաջ են սլանում, ի՞նչ կլինի. եթե Ձեր բախտը բերի, կանցնեք փողոցը, եթե ոչ՝ գիտեք, թե ինչ կլինի։ Մոտավորապես այս վիճակն է։

Բազմիցս ասել եմ, որ ՀՀ գործող ռեժիմին 2018 թվականին իշխանության բերել են 3 խնդիր լուծելու համար։ Առաջինը, որպեսզի Արցախն առանց հայ ազգաբնակչության հանձնեն Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում թուլացնելով Մոսկվայի ազդեցությունը։

Գաղտնիք չէ՝ Արցախի հարցն այն հարցն է, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ազդեցություն ունեին թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի վրա։ Արցախը օգտագործելով որպես պետություն՝ Մոսկվան փակում էր Արևմուտքի ճանապարհը դեպի Միջին և Կենտրոնական Ասիա՝ միաժամանակ փակելով նաև իրեն թիկունքից հարվածելու հնարավորությունը։

Այժմ Ռուսաստանի ոչ այնքան գրագետ քաղաքականության արդյունքում ՀՀ այսօրվա իշխանությունները կարողացան երկու փուլով իրականացնել այդ քաղաքականությունը։ Նախ, 44-օրյա պատերազմից հետո  ռուս խաղաղապահները կասեցրեցին հետագա գործընթացը, բայց հետո՝ 2023 թվականի սեպտեմբեի 19-ին, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց։

Ռուսական կողմի սխալ հաշվարկների պատճառով տեղի ունեցավ Արցախի հայ բնակչության ամբղջական արտագաղթ, և Արցախի հարցն այս պահի դրությամբ ՀՀ իշխանությունների ցանկությամբ փակվել է։

-Պարո՛ն Բադալյան, որո՞նք են Ձեր մատնանշած երկրորդ և երրորդ ծրագրերը, որոնց իրականացման համար իշխանության է եկել գործող ռեժիմը։

-Ծրագիր երկրորդ. պետք էր Զանգեզուրով միջանցք տրամադրել, ինչին կտրականապես դեմ դուրս եկավ Իրանը՝ նշելով, որ նման բան թույլ չի տալու։ Այդ պետությունն ընդհուպ հասկացրեց, որ զորք կտցնի Սյունիք և Վայոց ձոր՝ թույլ չտալու, որ «Զանգեզուրի միջանցքը» կայանա՝ անգամ Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Հարցը հետաձգվեց

Երրորդ ծրագիրը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական բոլոր միություններում հարաբերությունների սառեցումն է, ինչի ուղղությամբ էլ աշխատանքներ են կատարվում. 2022 թվականից Հայաստանը փաստացի սառեցրել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։ Իհարկե, օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում դե-յուրե սառեցված անդամության ռեժիմ պարզապես գոյություն չունի: Ըստ ընթացակարգերի՝ պետք է անդամությունից հրաժարման դիմում ներկայացվի, որպեսզի ամեն բան փաստաթղթավորված և կնիքված լինի։

Բայց ՀՀ իշխանություններն առանց դիմում ներկայացնելու էլ փաստացի սառեցրել են ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, սկսել է չմասնակցել կառույցի նախաձեռնած որևէ գործընթացի՝զորավարժություններ և այլն։

-Պարո՛ն Բադալյան, սրանում ՀԱՊԿ-ի մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք։

-Իհարկե, ՀԱՊԿ-ը նույնպես իր մեղքի բաժինն ունի։ Չենք կարող մեղադրել միայն ՀՀ իշխանություններին։ ՀԱՊԿ-ը ևս մեղքի բաժին ունի, որովհետև անգամ չդիմադրեց, բողոք չհայտնեց Ադրբեջանին՝ Հայաստանի Հանրապետության տարածքների վրա հարձակվելու և դրանք օկուպացնելու համար։ Հակառակը, փորձ է արվում մանիպուլյացիա անել՝ եթե Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ուրեմն խաղաղապահներն անելիք չունեն, իսկ սահմաններն էլ հստակ չեն։

Իրականում հասկանալի է, որ ՀԱՊԿ-ը ձևական կազմակերպություն է, որի անդմաների մեծ մասն Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան Հայաստանի։ Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ը որևէ բողոք չհայտնեց, ինչն օգնեց ՀՀ գործող իշխանություններին իրագործելու ծրագրային երրորդ կետը, այն է՝ սառեցնել ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցությունը։ Նույնն է նաև ԱՊՀ-ում։

-Որքա՞ն մոտ ապագայում կարող է տեղի ունենալ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների դե յուրե սառեցումը։

-Ոչ ոք չի կարող ասել, որովհետև դա կախված չէ ՀՀ իշխանությունների որոշումից։ ՀՀ իշխանությունները խամաճիկ կառավարման համակարգ են ներկայացնում։ Նրանք միայն գործընթացներն են իրականացնելու, իսկ ահա բուն որոշումը կայացնելու են Արևմուտքի կենտրոնները։ Եթե այնտեղ որոշում կայացրեցին, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, բնականաբար դուրս կգա։

-Պարո՛ն Բադալյան, նման սցենարի դեպքում ինչպիսի՞ն կլինի Հայաստանում ռուսական ռազմաբազայի  ճակատագիրը։

-ՀԱՊԿ-ից դուրս գալը չի նշանակում ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական գործակցության դադարեցում։ Այլ բան է, որ ՀՀ իշխանությունները կարող են նաև դրան գնալ։ Միաժամանակ, ենթադրվում է, որ եթե դու դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, ապա որոշ ժամանակ հետո դադարեցնելու ես ռուսական սահմանապահ ծառայությունների գործունեությունը, որի մասին, ի դեպ, արդեն իսկ հայտարարություններ կան։ Եթե բազան և սահմանապահ ծառայությունները չեզոքացվում են, բնականաբար ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում թուլանում է։ Թե ինչ կլինի այս ամենից հետո, կախված է տարբեր զարգացումներից, օրինակ՝ ով կհաղթի ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում, հաղթողը կցանկանա՞ ամրապնդել մեր տարածաշրջանում իր դիրքերը։

Եթե ընտրություններում հաղթի Թրամփը և փորձի Իրանին շրջապատել ամերիկյան ռազմաբազաներով, բնականաբար Հայաստանը չի կարող դուրս մնալ այդ գործընթացից։ Նշանակում է՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան ամբողջովին դուրս բերելու քաղաքականություն է իրականացվելու՝ այն փոխարինելով ամերիկյան ռազմաբազայով։

Մյուս կողմից, Ռուսաստանն Ուկրաինայի հետ հակամարտության ավարտից հետո, ենթադրում եմ, առավել ակտիվորեն կզբաղվի ՀՀ-ում ընթացող գործընթացներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հաջորդ գրառումը

Ռուս սահմանապահների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կարելի է համարել Փաշինյանինը․ քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն. Արշակ Սրբազան

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միայն ինձ է այս իշխանությունը դիտարկել որպես կազմակերպիչ՝ ամեն ինչ անելով, որպեսզի հայտնվեմ անազատության մեջ. Դավիթ Հանբարձումյան

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուս սահմանապահների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կարելի է համարել Փաշինյանինը․ քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական