Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գնացեք հեծանիվ առեք, հնդիկներին էլ հուշեք, որ Հայաստան ռիկշա բերեն

Նաիր Յան
08/02/2024
- 8 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2013-ին հանրային տրանսպորտի թանկացման  դեմ դոշ ծեծողներն ու «դեմ եմ 150 դրամին» պաստառները դոշներին խփածներն այսօր իշխանության են եկել ու հանրային տրանսպորտի գինը թռիչքային են բարձրացնում, ի՜նչ 150 դրամ… կերազեք, որ 150 լինի. 183 դրամից է սկսվելու գինը:

Այնպես որ,  հիմիկվանից հեծանիվ, ինքնագլոր (), մոպեդ, սկուտեր առեք:
 Հիմա հասկացա՞ք, թե վերջին մի քանի տարում Հայաստանն ինչու են լցնում հնդիկներով: Նրանք իրենց հետ ռիկշաներ կբերեն ու տաքսու տեղ կքշեն: Հաստատ ավելի էժան կնստի մեզ վրա, քան հանրային տրանսպորտով երթեւեկելը: Բա հո տասնյակ հազարներով Հայաստան լցված հնդիկները միայն առաքիչ, ավազ բարձող, սվաղ անող չե՞ն աշխատելու:

 «Մահվան գազելները» «Ժոնգտոնգ» ու «ՄԱՆ» մակնիշի  ավտոբուսներով փոխարինելը կարծում էիք  էժա՞ն է նստելու վրաներս: Կաշիներս են քերթելու: «Հարգելի ուղեւոր, շնորհակալություն, որ օգտվում եք մեր ծառայությունից». Լա՞վ էիք զգում ձեզ՝ նոր ավտոբուսներում ականջահաճո հաղորդագրություն լսելով: Դե հիմա 40-50 րոպե ավտոբուսի սպասելով, խցանումների մեջ ընկնելով՝ թանկուկրակ կվճարեք ու գլխներիդ զոռ կտաք՝ հասկանալու, թե «ասեք, կանենք»ի ժամանակ այդ ե՞րբ էիք ասել, որ հանրային տրանսպորտը թանկացնեն, որ իրենք էլ թանկացրին:

Քաղաքապետարանում մի պատանեկան դեմքով փոխքաղաքապետ կա (չնայած բոլորի բեղմորուսն էլ նոր-նոր է ծիլ տվել), ասում է՝ 2013-ին մենք հո չե՞նք ասել՝ մի թանկացրեք տանսպորտի գինը, ասել ենք՝ հին գազելների դեպքում չի կարելի 150 դրամ դարձնել, տրանսպորտի վիճակը բարելավեք, հետո՝ թանկացրեք: Սո՜ւտ, հազար անգամ սո՜ւտ…

Նախ՝ այ պատանյակ, դու 2013-ին հազիվ չափահաս եղած լինեիր, 150 դրամի դեմ դոշ ծեծողների շարքերում չէիր էլ երեւում: Այսօր արդեն թիմակիցդ դարձած ԱԺ նախագահն այդ ժամանակ չէ՞ր լալահառաչ բողոքում, թե՝ ամոթ չի՞, 50 դրամը կես հացի փող է, ինչպե՞ս կարելի է տրանսպորտը թանկացնել, երբ մարդիկ սոցիալական ծանր վիճակում են: Խաբում ես, ձեզնից ոչ ոք չի ասել՝ տրանսպորտի վիճակը բարելավեք, հետո  տոմսը թանկացրեք: Դուք առհասարակ դեմ եք եղել թեկուզ մեկ դրամ թանկացմանը:

Նախ ձեր նախըտնրական շրջանում Երեւանցու հարկերից ավտոբուսներ գնեցիք-բերեցիք, դրոշակ սարքեցիք, թե՝ տեսե՜ք, ինչ կոկիկ ու մաքուր ավտոբուսներով եք երթեւեկելու այսուհետեւ, երեւանցիների աչքներին թոզ փչեցիք,  սիրաշահեցիք ու հաճոյացաք՝ հեռահար նպատակներում մեկին տասը գրպանները մտնելու ու կաշիները քերթելու մտադրությունն իրագործելով:

Փորձեք քաղաքապետարանի այս պատանյակի կիլոմետրանոց խոսքից հասկանալ, թե ինչ է նշանակում միասնական տոմսային համակարգ: Չի՛ ստացվի, որովհետեւ դիլետանտն էլ չգիտե, թե դա ինչ է ու ինչպես է գործի դրվելու, բայց որ տրանսպորտը սեպտեմբերից դառնալու է նվազագույնը 183 դրամ, իսկ սակագները հասնելու են 230-ի, 300-ի եւ ավելիի, քաղաքապետարանի պատանյակն էլ չի հերքում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զանգեզուրի միջանցքի» բացման ռուս-թուրքական շահագրգռություններն ու այնտեղ Իդլիբի տարբերակի կիրառման հավանականությունը

Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Քրիստոնեության անունից ճամարտակողները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական