Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 85

Գագիկ Ծառուկյանը տարատեսակ իշխանափոխությունների մասնակցելու դառը փորձ ունի և մինչև 100 տոկոսանոց երաշխիքներ չունենա, այս շարժմանը չի միանա. քաղաքագետ

30/05/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տարատեսակ իշխանափոխությունների և շարժումների մասնակցելու դառը փորձ ունի և իրավունք ունի կարծելու, որ որոշ հանգամանքներում իրեն գործող ռեժիմի հետ դեմ հանդիման մենակ են թողել։ Հետևապես մինչև նա հարյուր տոկոսանոց կամ գոնե հարյուր տոկոսին մոտ երաշխիքներ չունենա, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կհաջողի, դրան չի միանա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում վստահություն հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

«Իր հաշվարկը զուտ էլեկտորալ է՝ պայքարել հաջորդ ընտրություններում այդ համոզմունքներին մոտ կանգնած էլեկտորատի ձայների համար։ «Բարգավաճ Հայաստանն» այդ ձայների համար պայքարելու է ընտրական շրջանում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ եթե ինչ-որ պահի Գագիկ Ծառուկյանն այնուամենայնիվ որոշի միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, պայքարը դրանից կշահի՞, թե կտուժի, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց՝  քաղաքական գործընթացներում նախկինները հիմա էլ առկա են, և դա դժվար է թաքցնել։
«Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները շահարկում են այդ փաստը՝ շատ-շատերին դուրս պահելով բուն գործընթացներին մասնակցելուց։

Խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն կարող է միանալ շարժմանը՝ ոչ թե հաղթանակին նպաստելու համար, այլ՝ որպես այդ հաղթանակի համահեղինակ կամ շահառու դառնալու։ Այսինքն՝ դա կարող է տեղի ունենալ այն պահին, երբ առանց «Բարգավաճ Հայաստանի» էլ շարժման հաղթանակը լիովին ակնհայտ կլինի։ Իսկ այդպիսի հանգամանք ես դեռ չեմ տեսնում»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ Բարգրատ սրբազանը հայտարարել էր, որ երեկ երեկոյան հանդիպել է Գագիկ Ծառուկյանին։ Հանդիպումը, ըստ Սրբազանի, կայացել է ԲՀԿ ղեկավարի տանը՝ ընտանեկան միջավայրում։

«Երկու կամ երեք օր առաջ էր, որ իր գրասենյակի միջոցով դիմել էինք, թե ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Ուղղակի երեկոյան գնացինք այցի, որ հասկանանք, թե ինչ ծրագրեր են»,-ասել էր Սրբազանը։

Հարցին, թե քաղաքական հարցեր քննարկվե՞լ են՝ Տավուշի փեմի առաջնորդը պատասխանել էր. «Եթե խոսել էլ ենք՝ լավ ենք արել, բայց դրա մասին խոսակցություն չկար, որովհետև ընտանիքում էր խոսակցությունը՝ զավակներ, մայր, թոռ, հարս, այսինքն՝ մեծ ընտանեկան հանդիպում էր»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի և Տավուշի թեմի առաջնորդի հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր նաև կուսակցության մամուլի քարտուղար  Իվետա Տոնոյանը։

Նա հերքել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր Գագիկ Ծառուկյանը մերժել է Սրբազանի խնդրանքը՝ միանալ շարժմանը։

«Գագիկ  Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, ընտանեկան միջավայրում՝ ընթրիքի սեղանի շուրջ։

Իսկ ինչպես հայտնի է, հայկական հյուրընկալության կանոնների համաձայն՝  ընտանեկան օջախում հյուրընկալության ժամանակ ընդունված չէ քննարկել աշխատանքային, առավել ևս՝ քաղաքական հարցեր»,-նշել էր Իվետա Տոնոյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շատ կարևոր է, որ պետության ու եկեղեցու հարաբերությունները ներդաշնակ լինեն, բայց այն խաթարված է. ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Թեեւ ցույց եմ տալիս, որ բան չի պատահել, բայց շատ մեծ բան է պատահել. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանի մասին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Թեեւ ցույց եմ տալիս, որ բան չի պատահել, բայց շատ մեծ բան է պատահել. Բագրատ Սրբազանը՝ Վահե Ղազարյանի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական