Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնվեք՝ չընկնեք. այսօր Հայաստանից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Բուրկինա Ֆասոն և Պապուա Նոր Գվինեան. Նաիրա Զոհրաբյան

14/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաղը լրանում է 9-րդ ամիսը, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է։ Նա քաղբանտարկյալ է։ Որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, դա արձանագրել է նաև Եվրոպայի ամենամեծ, վերազգային կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի անդամ է այժմ փորձում դառնալ Քաղաքացիական պայմանագիրը։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եվ այդ ճանապարհին ՔՊ-ի կոկորդին կանգնած են մյուս քաղբանտարկյալները և առաջին հերթին՝ Արմեն Աշոտյանը։

Ես ուզում եմ երկու փաստաթղթի անդրադառնանք. առաջինը «Տելեգրաֆի» վերլուծական կենտրոնի լրջագույն գնահատականն էր ժողովրդավարությանն ինդեքսի մասով, որտեղ Հայաստանը հիբրիդային ժողովրդավարության իր ցուցիչում իջեցրել էր իր դիրքերը, և բռնվեք՝ չընկնեք, այսօր այդ ցուցիչով Հայաստանից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Բուրկինա Ֆասոն և Պապուա Նոր Գվինեան։ Այն Պապու Նոր Գվինեան, որտեղ կուրու ցեղախմբերը մինչև հիմա էլ մեկումեջ մարդ են ուտում, այսինքն՝ զբաղվում են հանիբալիզմով»,- ասաց նախկին պատգամավորը։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները դեռևս մարդ չեն ուտում, ինչպես վերոնշյալ ցեղախումբն անում է Պապուա Նոր Գվինեայում, սակայն մարդակերության փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի, օրինակ, դատարանում մահանա Արմեն Գրիգորյանը (նկատի ունի 2022 թվականի հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատական նիստում մահանալը՝ խմբ.)։
«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ 9 ամիս այստեղ պահելով՝ Արմեն Աշոտյանն այստեղ մահանա։ Հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ո՞րն է ավելի լավ. միանգամից ուտե՞լ մարդուն, այսինքն՝ զբաղվել հանիբալիզմով, թե այսպես մարդկանց սպանել՝ ենթարկելով քաղաքական հալածանքների»,- հարց հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ երկրորդ՝ Freedom House-ի զեկույցին՝ նախկին պատգամավորը շեշտեց՝ այնտեղ ուղղակիորեն ջախջախված էր դատական համակարգի «անկախության» միֆը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող հրահանգներ տալ դատարաններին, քանի որ դրանք անկախ են։

«Բայց մինչև այդ էլ ասում էր՝ «Այս երկրում կա՞ մի դատավոր, որ իմ հրահանգը չկատարի»։ Եվ այսպես, Freedom House-ի գնահատականներով՝ դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով։ Ավելին՝ նույն իրավապաշտպանբ կազմակերպության գնահատականներով Հայաստանում քաղաքական ազդեցությունը դատական գործերի վրա աննախադեպ է, ինչի վկայությունն է Արմեն Աշոտյանի դատը, ինչի վկայությունն է Նարեկ Մալյանի ֆարսը, ինչի վկայությունն է Մամիկոն Ասլանյանը և այն մյուս դատական գործերը, որտեղ ակնհայտ է քաղաքական կոմպոնենտը»,- նշեց նախկին խորհրդարանականը։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արևմտյան տերերը նրան դեռևս համարում են իրենց լավագույն գործիքը՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։

«Ես չեմ բացառում, որ գալու է այն օրը, երբ այս կազմակերպությունները Հայաստանին ուղղակիորեն դնելու են ծանրագույն սանկցիաների տակ»,- ամփոփեց Զոհրաբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սալոմեն» վերադառնում է

Հաջորդ գրառումը

Շատ վատ կանխատեսում ունեմ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական էլիտայի հետագա ճակատագրի մասով. Նաիրա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը
Members of 'Prosperous Armenia'  faction Mikayel Melkumyan and Naira Zohrabyan hold parliamentary briefings at the RA NA

Շատ վատ կանխատեսում ունեմ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական էլիտայի հետագա ճակատագրի մասով. Նաիրա Զոհրաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական