Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում կատարվում է այն, ինչ նախապատրաստվել էր 2020-ին. ՌԴ-ն անպաշտպան և միայնակ մնացած Արցախը հանձնեց Ադրբեջանին. քաղաքագետ

20/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում կատարվում է այն, ինչ նախապատրաստվել էր և իրականացվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ սկզբում թեժ փուլ, որի ժամանակ Ռուսաստանն ու Ադրբեջանը Թուրքիայի քավորությամբ Արցախը կիսեցին, հետո՝ ավելի մեղմ փուլ, որի ընթացքում քայլ առ քայլ Արցախին զրկեցին սեփական պաշտպանության միջոցներից, այդ թվում՝ նաև Հայաստանի հնարավոր օգնությունից։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Ի վերջո, Ռուսաստանն անպաշտպան, թուլացած և միայնակ մնացած Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Իրականում ես համաձայն չեմ, երբ ասում են՝ «Արցախն ընկավ», «Արցախը հանձնեցին»։ Արցախն ընկել էր արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց ուղիղ Ադրբեջանին չէր անցել. անցել էր սկզբում Ռուսաստանին, իսկ հետո Ռուսաստանը հանձնեց Ադրբեջանին»,- ասաց քաղաքագետը։

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ իր համար բացարձակապես միևնույն է՝ որ երկրի տարածքում է Արցախը, եթե Հայաստանի տարածքում չէ։

«Միակ անհանգստությունն այստեղ այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունն է։ Դրա համար Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի տարհանման հնարավորություններ ունենա։ Հայաստանը գոնե այսքանը պետք է անի։

Կարծում եմ՝ Ադրբեջանը դա մեզ վրա որոշակիորեն վաճառելով՝ այնուամենայնիվ հաճույքով կընդունի տարհանման հայկական առաջարկը, որովհետև շատ ավելի հեշտ և էժան է մարդկանց ուղղակի հեռացնել իրենց տներից և տարածքը վերցնել, քան արցախահայերին բնաջնջել, որովհետև դրանից հետո անհրաժեշտ է լինելու տարբեր հարթություններում դրա գինը վճարել»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերջում Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց՝ ինքը համաձայն է, որ չէր կարելի միջամտել Արցախում ընթացող պրոցեսներին, քանի որ դա կարող էր հնագեցնել շատ ավելի լուրջ պատերազմի՝ շատ ավելի վատ հետևանքներով։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ամբողջական լուծարման ու զինաթափման մասին։ 

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Եվլախում հանդիպում տեղի կունենա արցախահայության և Ադրբեջանի իշխանություների ներկայացուցիչների միջև։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ստեփանակերտի Իվանյան օդնավակայանը՝ հիմա

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պահանջելու է Արցախի բանակում ծառայած տղամարդկանց ցուցակները

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պահանջելու է Արցախի բանակում ծառայած տղամարդկանց ցուցակները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական