Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հարցում Էրդողանն ու Փաշինյանը նույն հարթության վրա են. ԱՀ նորընտիր նախագահին չշնորհավորելու իմաստն այդ գործընթացը չճանաչելն է. փորձագետ

11/09/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերի:

Ըստ Ձեզ՝ Էրդողանն ի՞նչ է ասել։ Որ իրենք չէի՞ն պայմանավորվել  Արցախում նոր իշխանության գալու, նախագահ ընտրելու մասին, և հիմա ամեն ինչ հակառա՞կն է անում Արցախը։

-Ո՛չ Էրդողանը, ո՛չ Փաշինյանը Արցախում կայացած ընտրությունների վերաբերյալ շնորհավորական կեցվածք չեն դրսևորել։ Ադրբեջանական կողմը, մեղմ ասած, իր դժգոհությունն է հայտնել։ Հիմա այս հարցում Էրդողանն ու Փաշինյանը նույն հարթության վրա են գտնվում։ Եթե ասվում է, որ Էրդողնը Փաշինյանի հետ պետք է խոսի Արցախի հարցով, ապա Փաշինյանը հանգիստ կարող է ասել, որ Արցախի հարցով չի զբաղվում, իրավասու չէ։ ԱՀ նորընտիր նախագահին չշնորհավերելու իմաստն այդ գործընթացը չճանաչելն է և չարձանագրելը, որ Արցախը նոր նախագահ ունի։

Ի՞նչ եք կարծում՝ Էրդողանն այս տարրական բանը չի՞ հասկանում։ Ես մի քիչ թերահավատ եմ, որ նա իր բարձունքից Արցախի հարցով կխոսի Փաշինյանի հետ։ Կարծում եմ՝ այստեղ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի հետ է կապված, և ոչ այդքան՝ Արցախի։ Էրդողանը հրաշալի հասկանում է, որ Արցախի հետ կապված հարցերում ուղղակի թե անուղղակի ռուսական կողմն է հանդես գալիս։

Կարծում եմ՝ Թուրքիայի նախագահը Փաշինյանի հետ խիստ առարկայական է խոսել՝ ասելով, որ վերջինս Պրահայում իր ներկայությամբ մի շարք պարտավորություններ է վերցրել. ինչո՞ւ ուրեմն դրանք չեն կատարվում։

-Պարո՛ն Նահապետյան, արդեն ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ իշխանությունները չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ ԱՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արդյոք նման կեցվածքով Փաշինյանն ասում է, որ ինքը գործ չունի Արցախի քաղաքական նոր վերադասավորումների հետ։

-Մնում էր՝ Էրդողանը Փաշինյանի կարծիքը հարցնի։ Ի՞նչ է՝ Էրդողանը Փաշինյանին հաշվետո՞ւ է։ Փաշինյանին նույնիսկ իր մոտիկ շրջապատը հաշվետու չէ։ Էրդողանը գիտի, որ Արցախի հարցով միջնորդը Ռուսաստանն է։ Հիշո՞ւմ եք, երբ Էրդողանը ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված կեցվածք դրսևորեց՝ ասելով, որ ժամկետի լրանալուն պես նրանք պետք է դուրս գան։ Իսկ ՌԴ-ն ինչպե՞ս պատասխանեց. ասաց՝ Թուրքիան որևէ եռակողմ փաստաթղթի տակ իր ստորագրությունը չունի։ ՌԴ-ի այս պատասխանը նշանակում է, որ Էրդողանը չպետք է քիթը խոթի այնտեղ, որտեղ չկա։

Կարծում եմ՝ սա կարող է  ինֆորմացիոն արտահոսք լինել՝ ստուգելու Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի տարբեր շրջանակների կարծիքները։ Եթե Էրդողանի և Փաշինյանի միջև խոսակցություն լինի, դա լինելու է Փաշինյանի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման ձգձգումը։

-Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է՝ եթե Իրանը խառնվի Ադբեջանի գործերին, ապա թուրքական բանակը գործի կանցնի։ Մյուս կողմից Բաքվում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության հարցերով նիստ, որին մասնակցել է Իրանի ԳՇ պետի տեղակալը։ Իրանական կողմն առանց անուններ նշելու, հայտարարել է, թե անհանգստացած են այն գործողությունների համար, որոնք կարող են տարածաշրջանի անվտանգությանը սպառնալ։ Իրանի զգուշավորությունն ինչքա՞ն կարող է շարունակվել։

-Երբ ուժերի վերադասավորումը նայում ենք, ամեն ինչ պարզ է դառնում։ Մեր տարածաշրջանում կա երեք պետություն, որոնք միմյանց հետ ունեն ազդեցության ոլորտների բաժանման որոշակի պայմանավորվածության։ Այդ երկրներն են ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։ Նրանց շահեկան չէ, որ հավաքական Արևմուտքի որևէ երկիր ներթափանցի Հարավային Կովկաս, և երեքը դառնան չորս։ Ընդ որում՝ այդ չորրորդը չի գալիս խաղաղությունն ամրապնդելու, այլ գալիս է պատերազմելու, և այս մասին վերոնշյալ երեք երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունները հրաշալի հասկանում են։

Ավելին՝ նրանց այս հարցում դաշնակից է նաև Ադրբեջանը, և միակ ուզողը՝ կամ պարտադրված, կամ կամովի, Նիկոլ Փաշինյանն է։ Նա երեք երկրների կողմից այս կամ այն կերպ ճնշումների կենթարկվի, որովհետև Արևմուտքին բերում է տարածաշրջան։ Սա Իրանի համար միանշանակ պատերազմ է՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի և Իսրայելի, Թուրքիայի  համար Արևմուքի գալը նշանակում է ազդեցության թուլացում, իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա նա խիստ մտահոգ է, որ և՛ ԵՄ դիտորդները, և՛ հայ-ամերիկյան զորավարժությունների մասնակիցները ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների ներկայությունն են Հարավային Կովկասում։ Սա ձեռք չի տալիս վերոնշյալ չորս երկրներից որևէ մեկին, անգամ Հայաստանին ձեռք չի տալիս։

Հիմա այստեղ խնդիրը Փաշինյանի մոտեցումն է, և կարծում եմ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև կարող է կոնսենսուս լինել Նիկոլ Փաշինյանին շատ արագ գործուղել իր նախնյաց մոտ։ Եթե հանկարծ նման կոնսենսուս լինի, կտեսնեք, թե որքան արագ իրադարձությունները կզարգանան։

Եվս մեկ գնահատական՝ Փաշինյանն իր այս քայլով իրեն փակուղի է մտցրել։ Նա պատերազմից հետո կարողանում էր մանևրել ՌԴ-ի և Արևմուքի հետ, որովհետև նրանք երկուսը հակադիր ճամբարներում էին։ Հիմա, երբ Արևմուտքըը հատուկ օպերացիա արեց, որի արդյունքում Փաշինյանը հավատաց, ՌԴ-ի հետ կարմիր գծերը դարձրեց խրամատային, նշանակում է՝ նրա մանևրելու դաշտը ուղղակի կորավ։ Եվ պատահական չէ, որ երբ Փաշինյանը զանգահարում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարներին, կարծում եմ՝ զանգահարում է նաև ՌԴ, բայց այնտեղից արձագանք չկա։

Այժմ Նիկոլ Փաշինյաը հայտնվել է մի նավում, որի նավապետը ԱՄՆ-ն է։ Հիմա նավապետը տեսնելով, որ Փաշինյանն այլևս մանևրելու տեղ չունի, Փաշինյանին ստիպելու է ժամ առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Եթե չի ստորագրելու, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ աչքերս ու ականջներս կփակեմ. նույն վերաբերմունքը կունենան Ֆրանսիան և Գերմանիան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գարիկ Գալեյանի նամակը՝ կալանավայրից

Հաջորդ գրառումը

Մենք չենք ճանաչում ԼՂ-ը որպես անկախ և ինքնիշխան պետություն, չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան վերջերս․ Պետքարտուղարություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք չենք ճանաչում ԼՂ-ը որպես անկախ և ինքնիշխան պետություն, չենք ճանաչում, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան վերջերս․ Պետքարտուղարություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական