Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:
Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է Արցախի անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել և մնում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:
Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել: