Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախից հեռանալու և Հայաստանում իշխանափոխության փորձի անհաջողության դեպքում ռուսները հեռանալու են Հարավային Կովկասից. Արման Մելիքյան

28/09/2023
- Քաղաքականություն

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

-Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում համառ պայքար է ընթանում, թե մեր տարածաշրջանում ով կկարողանա իր դիրքերն ամրապնդել. Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն է բացում և 7 մլն եվրո տրամադրում Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով, ԱՄՆ-ն իր հերթին աջակցություն է հայտնում ՀՀ իշխանություններին։ Իրականում Հայաստանը գոնե չնչին իրավունք կամ հնարավորություն ունի՞ տարածաշրջանի գլխավոր դերակատարի կամ դերակատարաների ընտրության հարցում։

-Խոսքը կարող է վերաբերվել ոչ թե վերացական Հայաստանին, այլ կոնկրետ ՀՀ գործող իշխանությանը և այս դեպքում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ թե հնարավորության առկայությունը կամ առանցքային դերակատարի ընտրության իրավունքը, այլ պետական շահը լավագույնս պաշտպանելու համատեքստում վարչապետ Փաշինյանի ու իր թիմի ճիշտ կողմնորոշվելու և ինքնուրույն պատասխանատու որոշումներ կայացնելու ունակությանը։ Այս առումով ամենևին լավատես չեմ։

-Անդրադառնալով Արցախին՝ կարելի՞ է ասել, որ Արցախի ՊԲ-ի կազմալուծման և զինաթափման գինը արցախահայության՝ Արցախից դուրս գալու թույլտվությունն էր։

-Չեմ կարծում որ այստեղ հենց այդ տրամաբանությունն է գործել։ Արցախի զինաթափումն ու արցախահայության բռնագաղթը միևնույն շղթայի տարբեր օղակներն են։ Նպատակն՝ այս փուլում Արցախի առայժմ մասնակի հայաթափումն է և պետականության «կամավոր» ապամոնտաժումը:

-Պարո՛ն Մելիքյան, եթե Արցախում այլևս արցախահայություն չլինի, ռուս խաղաղապահներն ինքնըստինքյան պետք  է լքեն Արցախը։ Արցախից դուրս գալուց հետո, ըստ Ձեզ, որտե՞ղ են ռուսները փորձելու ամրապնդվել կամ ո՞ւմ են այլևս պաշտպանելու։

-Հավանաբար Արցախն ամբողջովին չի հայաթափվի՝ գոնե առայժմ։ Ռուսական ռազմական ներկայությունն ապահովող խաղաղ հայ բնակչության որոշակի քանակ թերևս կմնա Ստեփանակերտում ու մերձակա բնակավայրերում։ Իսկ Արցախից հեռանալու և Հայաստանում իշխանափոխության փորձի անհաջողության դեպքում ռուսները հեռանալու են Հարավային Կովկասից։ Բայց, հավանաբար, դեռ 2-3 տարի ապրելու ենք գերտերությունների միջև ձևավորվող պայմանական «երկիշխանության» և տարածաշրջանային կոնֆլիկտածին վայրիվերումների պայմաններում։

-Օդում կախված է մնում Հայաստանն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հարցը։ Ինչպիսի՞ն պետք է լինի ՀՀ իշխանությունների գործելաոճն այս ենթատեքստում, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էր ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի հնարավորության մասին։

-Այս հարցում, գոնե առ այսօր, ՀՀ իշխանություններն ընդհանրապես և վարչապետ Փաշինյանն անձամբ միայն օդ են ծածանել՝ ոչ մի առարկայական քայլ չի արվել մեզ համար անբարենպաստ զարգացումներից խուսափելու համար։ Սա փախստականների հիմնախնդրի համատեքստում պետական կառավարման համակարգի բացառիկ անբանության դրսևորում է։ Թեև, գուցե, նաև այլ՝ շատ ավելի մտահոգիչ պատճառներով է պայմանավորված կառավարող թիմի այսօրինակ պահվածքը։

-Պարո՛ն Մելիքյան, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները նույն նախանձախնդրությամբ որևէ քայլ չեն ձեռնարկում Ադրբեջանում ապրած հայերի իրավունքների պաշտպանության, Ադրբեջան վերջիններիս վերադարձի ուղղությամբ։

-ՀՀ իշխանությունները հայ փախստականների խնդիրը քաղաքական գործիքակազմի միջոցով կառավարելու նվազագույն ցանկությունն ու կարողունակությունը չեն դրսևորել և ժամանակի ընթացքում իրենցից կախվածն արել են դրա քաղաքական կշիռը ոչնչացնելու համար։ Այդպես էր նախկինում, այդպես է նաև հիմա։ Գոնե առայժմ։ Հնարավոր է այս ոլորտում լուրջ արդյունքներ ունենալ, բայց պետական մասնակցությունը դրա պարտադիր նախապայմանն է։ Միայն թե լուրջ մտավախություն ունեմ, որ այս անգամ ևս Արցախից ՀՀ եկած փախստականների հոսքը առիթ կդառնա նրանց օգնություն տրամադրելու պատրվակով տարաբնույթ չարաշահումների և հին փախստականների շահերն ու իրավունքները կրկին անտեսելու, մոռացության մատնելու համար

-Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն չկոնկրետացրեց՝ հատկապես քանի քառակուսի կիլոմետրով։ Ի՞նչ վտանգներ է պարունակում Ալիևի այսօրինակ հայտարարությունը։

-Ես ոչ մեկի խոսքը չեմ կարևորում, քանի դեռ այն իր հաստատումը չի գտել կոնկրետ գործողությունների դաշտում։ Նախագահ Ալիևն էլ իր տերերն ունի ու կգործի նրանց հրահանգների համաձայն, իսկ դա նշանակում է, որ ցանկացած պահի կարող է նոր պահանջներով հանդես գալ։

Նախորդ գրառումը

Արցախցիներից շատերը հրաժարվում են պետության տրամադրած կեցավայրերից. Սանոսյան

Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԲԸՄ-ն խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության կապակցությամբ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական