Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կոչ է արել միջազգային գործողութոյններ ձեռնարկել հայ գերիների ազատման համար

24/03/2025
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ՝ պատանդների ազատման, արդարության հաստատման և Հայաստանի պաշտպանության համար:

Մարտի 20-ին Արցախ միության նախագահ, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախկին պետական նախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում կազմակերպված համաժողովում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը և միջազգային հանրության դերակատարությանը այդ ոճիրներին արձագանքելու գործում։

Համաժողովը հյուրընկալել էր Դանիայի խորհրդարանի անդամ Շուրուր Սկոլեն՝ դանիական միջազգային Mission10forty ՀԿ-ի կազմակերպմամբ՝ դոկտոր Կիմ Հարցների ղեկավարությամբ։ Միջոցառմանը մասնակցել են հայտնի բանախոսներ, այդ թվում՝ Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Դանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Զիմերեյը, Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյոնգեն, ինչպես նաև հարգված գիտնականներ և հումանիտար գործիչներ, ինչպիսիք են Մաթիաս Բյորնլունդը, Վահագն Ավեդյանը և Րաֆֆի Դուդակլյանը։

Իր հուզիչ և հրատապ ելույթում Բեգլարյանը մանրամասն ներկայացրել է Արցախում Ադրբեջանի ալիևյան ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները, այդ թվում՝ ցեղասպանությունը, բռնի տեղահանումը և հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը։ Նա նաև ներկայացրել է յոթ հստակ քայլեր, որոնք միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի` հայ ժողովրդին պաշտպանելու և արդարությունը վերականգնելու համար.

1. Պատանդների ազատ արձակում. Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ադրբեջանական բանտերում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցում: Պաշտոնապես հաստատված է առնվազն 23 պատանդ, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներ: Նրանք հետապնդվում և խոշտանգվում են ոչ թե որևէ հանցագործություն կատարելու, այլ հայ լինելու, մեր ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և իրենց ժողովրդին ներկայացնելու համար:

2. Մշակութային և քրիստոնեական ժառանգության պաշտպանություն. Մեր մշակութային և կրոնական ժառանգությունը, մեր տների հետ մեկտեղ, պետք է պաշտպանվեն՝ որպես միջազգային հանրության պատասխանատվություն: Չնայած միջազգային դատարանների վճիռներին, Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կամ յուրացնել հայկական եկեղեցիները, գերեզմանները և գույքը:

3. Մարդասիրական և ինքնության աջակցություն տեղահանված հայերին․ Կենսական է Արցախից տեղահանված և այժմ Հայաստանում ապրող հայերին ցուցաբերել աջակցություն՝ ոչ միայն հիմնական հումանիտար կարիքները հոգալու, այլ նաև մեր ինքնությունը և հավաքական իրավունքները պահպանելու համար: Առանց այս աջակցության՝ մենք կանգնում ենք մեր հույսը և ժառանգության հետ կապը կորցնելու վտանգի առաջ։

4. Միջազգային արդարության հետապնդում. Մենք պահանջում ենք միջազգային արդարություն այնպիսի մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը(ICC) և համընդհանուր իրավազորությունը: Արդարությունը կարևոր է ոչ միայն հայերի և տարածաշրջանային խաղաղության, այլև մարդկության դեմ ուղղված հետագա հանցագործությունների կանխարգելման համար:

5. Անվտանգ և արժանապատիվ վերադարձ. Մեր ռազմավարական նպատակն է հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք: Առանց վերոնշյալ հանցագործությունների արմատական պատճառների և հետևանքների վերացման՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը անհնար կլինի։

6. Հայատյացության քաղաքականության վերացում. Ադրբեջանում պետական հովանավորություն ունեցող  հայատյացությունը և ռասսայական ատելությունը պետք է վերացվի: Այս նացիստական գաղափարախոսությունը  խթանում է շարունակվող բռնությունը, ամրապնդում է ավտորիտար կառավարումը և խոչընդոտում խաղաղությանն ու ժողովրդավարությանը։

7. Հայաստանի պաշտպանություն և հետագա ցեղասպանության կանխարգելում․ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է նոր պատերազմի՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ խոսույթը Հայաստանը գրավելու իր նկրտումները արդարացնելու համար: Բռնապետ Ալիևը իրեն ուժեղ է զգում անպատժելիության և Արևմուտքի լռության պատճառով: Ուստի, միայն կոշտ միջոցները, ինչպիսիք են՝ պատժամիջոցներն ու Միջազգային քրեական դատարանի հետաքննությունը, կարող են կանխել հետագա վայրագությունները:

Բեգլարյանը նշել է. «Մեզ պաշտպանելը նշանակում է պաշտպանել ինքներդ ձեզ: Մենք՝ հայերս, կանգնած ենք արդարության, մարդկության և քրիստոնեական քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում: Հիմա գործելու ժամանակն է, ոչ թե միայն խոսելու»:

Ֆրանսուա Զիմերեյը նշել է. «Սա Դա էթնիկ զտում էր՝ կրոնական բաղադրիչով հանդերձ: 

Խոցելի ժողովուրդների միակ պաշտպանությունը միջազգային արդարադատությունն է: Հզոր քայլ կլիներ, եթե Դանիան միանար մեզ՝ գործը Միջազգային քրեական դատարանում քննելու հարցում: Դա և՛ Դանիայի, և՛ Եվրոպայի առաքելությունն է»:

Պատգամավոր Շուրուր Սկոլեն ընդգծել է, որ «պատանդները պետք է ազատ արձակվեն», ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարան դիմելուն՝ Եվրոպական խորհրդարանի պահանջներին համահունչ:

«Mission10forty»-ի գործադիր տնօրեն Կիմ Հարցները վերահաստատել է կազմակերպության շարունակական հանձնառությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդին և պաշտպանելու համընդհանուր մարդու իրավունքները: Նա նշել է, որ «Mission10forty»-ն աջակցություն է տրամադրել Հայաստանում գտնվող ավելի քան 10,000 փախստականների:

Համաժողովը եզրափակվել է միասնական կոչով՝ անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկելու, անպատժելիությանը վերջ տալու, տուժածների համար արդարություն ապահովելու և տարածաշրջանում հետագա վայրագությունները կանխելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այլևս չի լսում և ինքը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Էրդողանը վաղը կլինի Ադրբեջանում, կմասնակցի թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովին

06/10/2025
Քաղաքականություն

Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կնպաստի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը նշանակում է սահմանի բացում. ԱԳՆ խոսնակ

04/10/2025
Քաղաքականություն

Օվերչուկը կայցելի Բաքու

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն այլևս չի լսում և ինքը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական