Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է մոտ ապագայում Ակնայից Ստեփանակերտ ճանապարհ բացել։ Հասկանալով, որ արցախահայությունը, չնայած բոլոր դժվարություններին, դիմադրում է, նա մտադիր է ճանապարհ բացել բռնության, ձերբակալությունների, ճնշումների միջոցով։ Հենց այդ նպատակով նա քարտ բլանշ է տվել՝ ստեղծելու ինչ-որ ջոկատներ, արդյունքում՝ ահաբեկելու տեղի բնակչությանը:
Արցախից լուրերն են հասել, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործել, ինչպես ամիսներ շարունակ առաջարկում են ադրբեջանցիները, և սննդամթերք ներկրել Արցախ։ Իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են նրա ծրագրին, ճնշումների են ենթարկվում։
Դարձյալ Արցախից մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ստիպում են հրաժարական տալ։