Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աստվածային նախախնամություն կա՝ պետք է դիմակայելով ապրենք Արցախում. արցախցին մի տեսակ մեծ քննություն է անցնում. Բելլա Բաբայան

19/06/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության 2-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Բաբայանը։

–Տիկի՛ն Բաբայան, արդեն 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանն արգելել է Հակարիի անցակետով հումանիտար փոխադրումները։ Լաչինի միջանցքը փակ է նաև արցախցի բուժառուների համար, որոնք բուժումը շարունակելու համար պետք է տեղափոխվեն Հայաստան։

Հասունացող հումանիտար ճգնաժամի ֆոնին ի՞նչ հանգուցալուծում եք կանխատեսում, մինչև ե՞րբ Ադրբեջանը կշարունակի իր այս հայատյաց քաղաքականությունը։

-Արցախում ապրելու մեր ցանկությունն այնքան անգնահատելի, չհերքվող և մեծ է, որ այս պահի դրությամբ կարող եմ արձանագրել՝ բոլորս հարցի խաղաղ լուծում ենք ցանկանում, ցանկանում ենք խաղաղ ապրել մեր հայրենիքում։

Մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ այս պահին պատերազմի մեջ ենք. պատերազմները միայն հրանոթների կրակելը չեն. դա տեղեկատվական պատերազմն է, հոգեբանական ազդեցություն և այլն։ Մենք ամենօրյա ռեժիմով բազմաթիվ փորձություններ ենք կրում, բայց հավաստիացնում եմ՝ պատվով ենք կրում՝ տղամարդիկ, կանայք, երեխաները՝ բոլորն իրենց մասով։

Այսօր իմ թոռնիկը 9-րդ դասարանն է ավարտում՝ քննությունները հանձնելով նույն չափորոշիչներով և պահանջներով, ինչ Հայաստանում։ Արցախում ամեն ինչ արվում է՝ կյանքը բնականոն հունով տանելու համար։ Դա մեզնից անսահման ճիգեր և քրտնաջան աշխատանք է պահանջում՝ շարքային գյուղացուց մինչև ԱՀ բարձրագույն պաշտոնյա։ Արցախցիները մի տեսակ մեծ քննություն են անցնում, և գիտենք, թե ինչի համար ենք այն անցնում։

Սա մեր դիմադրողականությունն է։ Սրանք լոկ բառեր չեն, սա մեր կենսակերպն է։

-Վերջին օրերին երթևեկե՞լ եք Լաչինի միջանցքով, անցե՞լ եք ադրբեջանական անցակետով։

-Ո՛չ, ադրբեջանցիների հետ որևէ առնչություն չունենք։ Անցակետով անցնողների փոխարեն ոչինչ ասել չեմ կարող։ Անձամբ ես ո՛չ ցանկություն ունեմ այդ անցակետով անցնելու, ո՛չ էլ անցել եմ։

Մենք ապրում ենք մեր կյանքով՝ իհարկե կրելով հոգեբանական, կենցաղային դժվարություններ, ավելի շատ՝ հոգեբանական։ Մի փոքր ընկճվածության մեջ ենք, որովհետև երբեմն լինում է, որ զգում ես՝ խնդիրն ուժերիցդ վեր է։ Բայց ավելի առարկայական կասեմ հետևյալը. հավատում ենք վաղվա օրվան։ Սա շատ մեծ, կարևոր գրավական է։ Մենք հասկանում ենք, որ բոլոր այս դժվարություններին այսօր չենք հանդիպել։ Մենք հասկանում ենք՝ սա խնդիր է, որ պետք է լուծենք, ինչպես ուզում եք՝ հասկացեք։ Կարծես նախախնամություն կա, պետք է դիմակայելով ապրենք Արցախում։

Այնպես չէ, որ հայրենիք չունենք, չգիտենք՝ ինչի համար ենք պայքարում։ Արցախում արժեքային մեծ համակարգ կա՝ ընտանիք, հայրենիք, սեր պետականության նկատմամբ և դիմադրելու ցանկություն։ Այս բոլորը գենետիկորեն միշտ եղել է։

-Տիկի՛ն Բաբայան, Արցախում ապրելով՝ վաղվա օրվա հետ ի՞նչ հույսեր եք կապում։

-Երկրագնդի վրա ուրիշ ո՞վ ավելի լավ գիտի հողի, հայրենիքի արժեքը, քան արցախցին։ Հայրենիքն այնքան մեծ, այնքան գերագնահատված արժեք է, որ հավաստիացնում եմ՝ բառերով հնարավոր չէ փոխանցել։

Մյուս կողմից պարզ է, որ ընկճվածության պահեր են լինում։ Վերջապես կին ենք, տատիկ, ընկճվածությունը նույնքան բնական զգացողություն է, բայց հավասատիացնում եմ՝ այս բոլորն անցողիկ է այն մեծ գաղափարի դիմաց, որ արցախցին ունի իր վաղվա օրվա հանդեպ։

Ճիշտն ասած՝ առավել քան համոզված եմ, որ պիտի լավ լինի։ Աշխարհում հիմա չկա մի տեղ, որ ասենք՝ հարյուր տոկոսով խաղաղ է. աշխարհակարգ է փոխվում, հարյուր տարին մեկ աշխարհակարգ է փոխվում, շահերի բախում է տեղի ունենում։ Սա բնական պրոցես է։

-Ինչպե՞ս եք գնահատում ԱՀ իշխանությունների ջանքերը՝ իրավիճակը գնահատելու և լուծումներ առաջարկելու առումով։

-Մեզ մոտ բացախոսություն է, իշխանությունը թափանցիկ է աշխատում ժողովրդի հետ. սա շատ կարևոր է։ Մենք բոլորս մի մեխի ենք խփում, գիտենք՝ ինչ ենք անում, ուր ենք գնում։ Սա մեզ օգնում է դիմադրել։ Մենք բոլորս նույն ձևով ենք մտածում, գիտենք, որ մեր վաղվա օրը լավ է լինելու։

Ես պետությունը, իմ երկիրը սիրող մարդ եմ։ Ես գիտեմ, թե ինչ քուրաներով ենք անցել՝ ունենալու այն, ինչ այսօր ունենք։ Համոզված եմ, որ արտաքին աշխարհում հիմա պետք է կարողանալ ճիշտ խաղալ և դիմակայել։

-Տիկի՛ն Բաբայան, ներկա շրջափուլում Արցախում ավելի շատ ռուսամե՞տ, թե արևմտամետ հայացքներ են իշխում։

-Դեռևս խորհրդային տարիներից մեր հայացքները ուղղված են Ռուսաստանին, մենք ռուսական կողմնորոշում ունենք և այլընտրանք էլ չունենք։ Տարածաշրջանում ապրելու մեր ամենաապահով գրավականը Ռուսաստանն է։ Մենք հետևում ենք ռուս-ուկրաինական պատերազմին, դեպքերի զարգացմանը։

Ես կուզեի խոսքս ուղղել այն անձանց, որոնք մեզ ուզում էին եվրոպաների, ամերիկաների կողմը քաշել։ Մենք մի գրկից մյուս գիրկը գնալու կարիք չունենք, մենք ունենք կողմնորոշում, համախմբված ենք, կոտրված չենք։ Աստծո կամոք ամեն օր հրաշքի ենք սպասում։

–Հայաստանից ի՞նչ ազդակներ են հասնում Արցախ, անձամբ Դուք «Հայաքվեի» հետ հույսեր կապո՞ւմ եք։

–Դրանք բոլորը գործիքներ են։ Պետք է որևէ գործիքի միջև խտրականություն չդնենք, պետք է օգտագործենք բոլոր-բոլոր գործիքները, բոլոր նախաձեռնությունները։ Պետք է օգտագործել հնարավորն ու անհնարինը։

Ես, իմ տեղը զինվորի պես նստած, ինձ պատվիրակված լիազորությունն եմ իրականացնում, և դա ամենակարևորն է։ Մենք չենք խանգարում մեկս մյուսին, կրկնում եմ՝ իշխանությունն ու ժողովուրդը մեկ մեխի են խփում։ Մենք չունենք այդ տխուր, իրար վնասող մոտեցումները, ինչ տեսնում եմ հայաստանյան քաղաքական կյանքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը չեն մասնակցի Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերում ցուցմունք տալու «շոուին»

Հաջորդ գրառումը

Եթե մինչև այժմ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար. Ամստերդամ

17/10/2025
Հաջորդ գրառումը

Եթե մինչև այժմ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական