Ուկրաինայի հարցով բանակցություններն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ են. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով հունիսին Շվեյցարիայում անցկացվելիք Ուկրաինայի հարցով խորհրդաժողովի մասին։
Խոսելով Ստամբուլի համաձայնագրերի հնարավոր ընդունման մասին՝ որպես բանակցությունների հիմք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը բոլորովին այլ է։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Մոսկվան բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։