Մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ցավակցություն է հայտնել Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։
Հաջորդիվ ՌԴ նախագահը խոսել է ԱՊՀ շրջանակներում համագործակցության մակարդակի մասին։ Պուտինն ասել է, որ ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականի վերջին կաճի 4,7 տոկոսով։
Նրա խոսքով, ԱՊՀ-ի շրջանակներում ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցում է 85%-ը։
Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ում ստեղծել Կամավորների և ոչ առևտրային կազմակերպությունների միջազգային ասոցիացիա և կամավորների տարեկան համագումարներ անցկացնել։